вторник, 24 декабря 2013 г.

Ճանաչեք դուք ինձ...

Դուք  ինձ մի՛ դատեք,
Այդպես անխռով ու ինքնամոռաց
Մի՛ թափեք վրաս ձեր խոսքերը սին,
Ինքնագովանքի մոլուցքով արբած,
Մի՛ մոռացեք ձեր վարքերը բոլոր,
Ու մի՛ հիշեցրեք սխալիս մասին:
Մարդ եմ,ապրում եմ,շնչում ու խոսում,
Ու մտամոլոր,մտքերով ընկած,
Մտքերից ծնկած,մակերեսորեն թույլ ու աննշմար,
Դրսից անարժեք,աննկատելի,
Բայց ներսից անհուն,ներսից սաստկացած,
Ներսից սոսկալի,
Ամենքի կյանքով անձնուրաց ապրած,
Նրանց կենացի հնչյումո՜վ արբած,
Նրանց լրջախոհ դեմքերի՜ց խաբված՝
Մի՛  մարդ եմ ես էլ, մտամփոփ ու բաց:

Մի՛ դատեք դուք ինձ
Իմ անուշադրության սխալ պատճառի,
Եվ ճիշտ չընտրված բաժակաճառի,
Անկեղծ հնչեցման իմ ճառի համար:
Մարդասեր բառի տառամիության
Հնչումից գերված,դրանով ապրած,
Ինքնաօրորման վարքը մոռացած՝
Մի՛ մարդ եմ ես էլ,մտասույզ մի մարդ:
Ինձ մի՛ դատեք դուք,
Ինձ էլ պարզապես սա դուր չի գալիս,
Երբ մտազբած ու խոհուն քայլում,
Եվ ծանոթ մարդկանց բարև չեմ տալիս:
Չէ՛ ես անհաշտ չեմ,և ո՛չ էլ խռով,
Ու այնպես էլ չի,թե չեմ նկատում,
Եվ ո՛չ ողջունման քառատառ բառը,
Ո՛չ էլ ձեռք սեղման ցավն է ինձ պատում:

Ինձ մի՛ դատեք դուք,
Կարիքն էլ չկա հանդիմանանքի,
Նաև անպատճառ ասված հեգնանքի,
Իմ աչքից հետու կամ գլխիս հետև
Արված  ծաղրական ծամածռանքի,
Կամ անխոսության բանալի դարձած
Լերկ բամբասանքի:
Եկեք պարզապես ճանաչեք դուք ինձ,
Ընդունեք պարզված իմ էությունը,
Եվ բազմատեսակ իմ գոյությունը,
Ճանաչե՛ք դուք ինձ, այնպես ինչպես ե՛ս,
Ինչպես որ ե՛ս եմ եսն իմ ճանաչում:

Ինձ մի՛ դատեք դուք,
Իմ ամեն արված,չարվածի համար,
Իմ ամեն ասված,չասվածի համար,
Անխոս լռության ինքնամեռության,
Մտազբաղ գլխիս անշուք կորության,
Շուրթերիս ժպտուն շարժունակության,
Որ նմանվում է հաճախ ծաղրանքի,
Հաճախ անուրախ գոհանակության,
Հաճախ տրտմության ու հեկեկանքի:
Մի՛ դատեք դուք ինձ
Ընդունեք դուք ինձ այնպես,ինչպես կամ,
Եղածիս չափով,
Իսկ ես կընդունեմ
Ձեզ ողջագուրման եզակի ծափով:
Է՛լ  ինձ մի դատեք...

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

воскресенье, 22 декабря 2013 г.

Ամեն ինչ նույնն է…


Ես տուն եմ դառնում,
Նորից նույն բակը,և փողոցը նույն,նույն տունը կրկին,
Ու անփութորեն իմ դուռն եմ բանում,
Եվ փռվում է իմ շուրջը հալոցքով,
Նույն երանգներն ու պատկերները հին:
Քայլում եմ առաջ,շուրջս եմ նայում,
Ամե՜ն ինչ նույնն է,ու ամե՜նն է սին,
Եվ ինձ էլ ոչինչ էլ չի հմայում,
Ու ամեն ինչն էլ դարձել է չնչին:
Էլի մտախոհ նստում եմ մենակ,
Այն նույն կիսվառ վառարանիս մոտ,
Ա՜խ  ե՞րբ պիտի դուք անդարձ հեռանաք,
Հուշե՜ր մթամած,հուշե՜ր իմ ցավոտ:
Աթոռն է նորից անկյունում դրված,
Եվ սեղանն է դեռ նույն պատի տակին,,
Եվ ես աթոռին դեռ գունատ նստած,
Նայում եմ խոհուն, անթարթ հատակին:
Ամե՜ն ինչ նույնն է,և օդն է նույնը,
Եվ մահճակալն  իմ սեղանի կողքին,
Վարագույրն անգամ չի փոխել գույնը,
Եվ պատերն են դեռ առաջվա պես հին:
Մի մոլոր կարոտ իմ դուռն է թակում,
Թախիծն է խուժում լուսամուտից ներս,
Եվ մեկը կարծես դառնացած,բակում,
Լալիս է կորած,որբ մանուկի պես:
Ես լուռ, կիսականգ ելնում եմ հանկարծ,
Ու կսկծանքով իմ դուռն եմ բանում,
Բայց կարոտի հետ անկոչ ու անկարծ,
Թախիծն է անգամ տնից հեռանում:
Ու մնում եմ ես դարձյալ մեն մենակ,
Վառարանիս հետ,ու հին պատերի,
Եվ ցավում եմ որ,դեռ մի ժամանակ,
Կարոտ ու թախիծ հեգնել գիտեի:
Արդեն ատում եմ մենակությունը,
Եվ ամեն ինչն եմ ընդունում դողով,
Եռո՜ւմ է արդեն այն ցանկությունը,
Տեսնել դեմքը քո հարսանյաց քողով:
Ատում եմ արդեն և ձանձրույթը սին,
Նույն երանգներն ու գույները բոլոր,
Եվ քե՜զ մթամած բազմակյանք լուսին,
Որ դատարկ ստվերն իմ գետնին պատճենում՝
Ու մենությունս ես հուշում ամեն օր:
Ամե՜ն ինչ նույնն է,ամեն ինչ չնչին,
Եվ ամեն ինչն է գտնվում տեղում,
Միայն գրիչն ու թուղթն իմ առաջին,
Շարժվում են ինքնին ու գրո՜ւմ…  գրո՜ւմ…

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

суббота, 21 декабря 2013 г.

Անվերնագիր...

Այսքան ժամանակ ես հավատացել եմ
Նաև մի բանի…
Իմ անճարության ու քո զորեղության մեջ
Տնկված կամ ցցված ամրաշեն պատի նո՜՝ւրբ գոյությանը,
Կոշտ ամրությանը,անքանդությանը:
Հավատացել եմ,
Բայց և ջանացել ճանկրոտել,պոկել,
Իրարից  զատել աղյուսը հատ-հատ,
Ու գիտե՞ս արդյոք ինչի եմ հասել՝
Ես մինչև անգամ ձեռքս եմ փշրել:
Ի՞նչ էլ արել եմ,ինչքա՞ն ջանացել՝
Անարդյունք,անշահ,անoգուտ ու սին,
Եվ ի՞նչ էլ արել եմ,ինչքա՜ն ցանկացել,
Մեկ-մեկ էլ անգամ անհաշտ բարկացել
Մտքով,հենց քեզ հետ,քո հետ,քո մասին:
Որ ինքս հաճախ ու պարբերաբար
Ինձ անուղղելի ու գիժ եմ կարծել,
Գժվել եմ,գժտվել,ինձ հետ,քո մասին:
Եվ…   ի՞նչ եմ շահել,
Եվ…   ի՞նչ ես շահել,
Շահե՜լ ես,այո՜,
Այն էլ ի՞նչ,ինչքա՞ն…
Բայց շահել ես դու իմ կորցրածը,
Տանուլ տվածը,քո՛ տապալածը:
Եվ ի՞նչ ունեցանք,
Ես բնավ ոչինչ,անհաստատ մի հույս,
Անկայուն մի սեր,
Միակողմանի,մի երեսանի,
Մյուս երեսը շանթով է քողված,
Ինչպես անկպչուն մի շանթարգելոց,
Կյանքի՜ն սպառնող,
Կյանքի՜ս սպառնող,
Այդպես եդեմն է անհասանելի դժոխապետին,
Այդպես ցատկելն է անհասանելի  անդամալույծին,
Եվ գահակալելը,ցավերից ծնկած,տկար առյուծին:
Իսկ  թե  նայում ես
Իմ այսպես կոչված լի ու պակասին,
Բոլ ու նվազին,
Քեզ ծաղրեն գուցե,քեզ հետ,քո մասին.
Ես ունեմ անգամ քո չունեցածը,
Քո երազածն ու քո որոնածը:
Մի անծայր ու մեծ,անսահման բաց սիրտ,
Հոգի դեռ մանուկ,պատանի և ծեր,
Բազմադեմ երես,բազմատես աչքեր.
Միայն քեզ չունեմ ՝
Երջանկությունս…
Ի՞նչը  անպատճառ  նաև  դու չունես:

Դեռ ես մինչ հիմա հավատում եմ լոկ
Միայն մի բանի,
Որ հաստատապես,թե տարի հետո,
Կամ մի ամբողջ դար՝
Կբռնես ձեռքն իմ,հուզերն իմ անտակ ու ինքնախռով,
Կհաշտեցնես դու,կձուլես իրար:
Կարեկցիր դու ինձ,
Ինձ պես,ինձ նման,
Որ ժամանակին գիրկն իմ տիրաբար,
Միայն քեզ համար,քո դեմ էի բացում,
Ու ամեն վշտիդ անչար կենակցում:
Հասկացի՜ր,ցավն իմ այնքան է սրվել,
Որ հազարավոր դռները բացված,
Ես էլի քո փակ դուռն եմ դեռ թակում,
Որ ինձ ժպտացող ջերմ հայացքներից,
Ինքս եմ արդեն լռիկ խուսափում:
Պահում եմ իմ մեջ,իմ ներսում անմաշ,
Անխոս հայացքդ,դժկամ ու գոռոզ,
Բայց և ատում եմ գորոզությունը,
Միգուցե միայն քո մե՞ջ եմ պաշտում,
Երևի,գուցե,անհաստատ կասեմ...
Ինչևէ սե՛ր իմ,
Կարոտել եմ քեզ,
Կարոտում եմ քեզ,
Ոչի՜՛նչ, է՜՛հ հոգ չէ,
Թող մի դար անցնի ու կհանդիպենք,
Այդ ժամ դու գուցե առաջվա նման.
Ազատ կլինես...
Ո՛չ թե ներկայիս այր ու պսակով,
Ինձ համար օտար ու ժիր մանուկով...

Դեռ մինչև հիմա հավատում եմ գեթ
Միայն մի բանի,
Որ այսպես հավետ օրերը անշուք,
Այսպես մեկընդմիշտ,դժգույն,տաղտկալի
Չե՛ն  համբարձվելու,
Ու մոտ դար հետո իմն ես լինելու,
Հավիտյան իմը,ու հավերժ ինձ հետ,
Կլինի այնպես,ինչպես  որ պետք էր,
Ինչպես որ պիտի իրավմամբ լիներ:

Դեռ ես մինչ ի մահ հավատալու եմ,
Իմ այսպես կոչված անհաստատ ստին,...

 Հեղ.՝ Սևակ Բայրամյան

пятница, 20 декабря 2013 г.

Կենացդ լինի՛… (հիշատակ)

Քո  ծննդյանդ օրն է եղբայր իմ,
Ու  խմում եմ քո կենդանի կենաց,
Գուցե ինձ հետ ես,հիմա իմ կողքին,
Ու աչքերն են քո աչքերիս պես թաց:

Ցավում է սիրտն իմ,սոսկում իմ հոգին,
Ինձ միայն դու ես կարող կարեկցել,
Անկատար իղձերն իմ հանձնվեց հողին,
Ինչն անցած տարի քեզ էի ցանկացել:

Այսպես անհաշտ է,այսպես անսովոր,
Այսպես մտախոհ դեռ ես չէի եղել,
Ի՞նչ ցանկամ ես քեզ,լինես բախտավո՞ր,
Երբ բախտը ինքն է քո բախտը վճռել:

Գուցե քեզ մաղթեմ քաջ առողջություն,
Ինչպես հարգի է ծննդյան տոնին,
Մաղթեմ անսահմա՜ն սեր, երջանկությո՜ւն,
Արդեն անարժեք մաղթանքները հին:

Գուցե իրավմամբ հիմա ինձ հետ ես,
Ինձ պես  լրջախոհ,ինձ պես  լրջադեմ,
Ա՜խ, մի հրաշքո՜վ կուզեմ գրկեմ քեզ,
Մի անգամ հպարտ կանգնեմ վշտիս դեմ:

Հոսում է գինին երակներիս մեջ,
Ու ճնշում է ինձ եռոցքով իր տաք,
Ասես  բազմուղի մագմա է անշեջ,
Որ ճյուղավորվում է հյուծված մաշկիս տակ:

Ու այրվում եմ ես,այրվում է գինին,
Բայց անտես, ներսից,ո՞վ կհասկանա,
Ու մրմնջում եմ կենացներս հին,
Որ երբե՜ք,երբե՜ք չի իրականանա:

Քո տոնն է այսօր,եղբա՜յր տարաբախտ,
Քո երջանկաշատ օրը անմոռաց,
Բայց ես անզոր եմ բորբ մահի դիմաց,
Մահն է անկոտրուն,կյանքի դեմ անհաղթ:


Նայում եմ շուրջն իմ,մարդիկ են քայլում,
Քեզ այնքա՜ն մոտիկ,այնքա՜ն հարազատ,
Ո՛չ մեկի դեմքին ժպիտ չի փայլում,
Վիշտն  է պատնեշել սահմանը ազատ:

Անանց խոհերն են պատել իմ հոգին,
Սև ամպերի պես մթամած ու լուռ,
Այպես լինում է երբ որ ամպրոպին
Հաջորդում է հորդ անձրևն ամենուր:

Բայց անձրևելու արցունք էլ չկա,
Թափվել են նրանք իմ մեջ,իմ ներսում,
Լացել ուզում եմ,բայց արցունք չկա՜
Ջրվեժի պես է այն ներս է հոսում:

Երջանկահիշատակ կենացդ անգի՜ն,
Սակայն ես գիտեմ,կենդանի՜ ես,կա՜ս,
Եվ որ ինձ հետ ես,հիմա իմ կողքին,
Միշտ քո ծննդյան տոնից անպակաս:

… էլ ի՞նչպես քեզ հետ, խոսեմ կամ գրեմ,
Այսպես տանջվում եմ,այսպես ես մեղք եմ,
Բացվել ես շուրջն իմ մի գունա՜տ եդեմ,
Մարդկանցով լեցուն լուռ ու տխրադեմ:

Ինչևէ,այսօր օրն է եղբայր իմ,
Օրը քո ուրախ, ժպտուն, ցանկալի,
Եվ գիտեմ ի՞նչ է տենչում քո հոգին,
Տեսնել  դեմքներս խենթ հրճվանքով լի:

Բայց և սոսկալի վիշտն այս լռեցնող,
Ծածկել զորու չէ ե՛վ ոչ մի դիմակ  ,
Եվ ամեն ինչն է հիմա անկարող,
Ցավի դեմ անգութ,անտակ,անհատակ:

Քո  ծննդյանդ օրն է եղբայր իմ,
Ա՜խ,  խմում եմ քո կենդանի կենաց,
Գիտե՜մ  ինձ  հետ ես, ժպտուն, իմ կողքին,
Եվ  աչքերը քո  աչքերիս պես թաց…

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

четверг, 19 декабря 2013 г.

Բարի գիշեր...

Քեզ բարի գիշե՜ր,քնիր հա՜շտ,անո՜ւշ,
Գիշերվա պես լո՜ւռ,երկնի պես խաղա՜ղ,
Դուրսը ճերմակ ձյուն,փխրո՜ւն ու քնքու՜շ,
Եվ օդն է դարձել սառույցի պես պաղ:

Փաթիլներն են լո՜ւռ իմ դեմքին իջնում,
Սառը, ցրտաշունչ ու արծաթափայլ.
Բայց  ես շրջում եմ, անկա՜նգ, անզիճո՜ւմ,
Ու ճեմում ձյունը,գունա՜տ, համրաքա՜յլ:

Քնի՜ր  սիրելիս անկողնում քո ջերմ,
Ձյան պես փափուկ,սենյակիդ պես տաք,
Իսկ ես դեռ դողով այսպես կշրջեմ,
Լուսնոտի նման լուսամուտիդ տակ:

Ա՜խ  ինչա՞նք հաշտ ես այպես դու ինձ հետ,
Ո՛չ  զուր վիճում ենք,ո՛չ էլ մանրանում,
Միայն  կարոտն է սրտիս մեջ հավետ,
Ձյունակույտի պես պաղ-պաղ ծանրանում:

Տխուր է, ցավոտ,իմ մոտ,իմ ներսում,
Իմ շուրջը մռայլ,ձյունաշատ գիշեր,
Ու կարծես ո՛չ ես,այլ օդն է մրսում,
Օդն է գուրգուրում տանջալի հուշեր:

Քո լուսամուտից թույլ լույս է վառվում,
Ճիշտ լուսնի նման աղո՜տ,մթամա՜ծ,
Ու փաթիլներն են մեղմիկ սավառնում,
Զույգերի պես հաշտ թև թևի բռնած:

Ցավեցնում  է  ինձ անգամ անդորրը,
Անգամ այդ պարը լուռ փաթիլների,
Եվ գիշերը այս,կո՜ւյր սևավորը,
Ընկերը միակ իմ մութ ստվերի:

Քեզ բարի՜ գիշեր, քնի՛ր սիրելիս,
Ձմե՜ռ է, ձյո՜ւն է,աշխարհն է մրսում,
Իսկ ես ե՛վ ինձ հետ, ե՛վ բյուր հուշերիս,
Կքայլեմ ա յսպես միայնակ դրսում:

Քեզ բարի գիշե՜ր,քնիր հա՜շտ,անո՜ւշ,
Գիշերվա պես լո՜ւռ,երկնի պես խաղա՜ղ,
Դուրսը ճերմակ ձյուն,փխրո՜ւն ու քնքու՜շ,
Եվ օդն է դարձել սառույցի պես պաղ:

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

среда, 18 декабря 2013 г.

Ճանաչում եմ ձեզ…

Ճանաչո՜ւմ եմ ձեզ,
Ե՛վ քեզ,եվ նրան,
Եվ այն մյուսին,
Նաև քո հորը,
Քո որդուն նաև…
Այն շաղակրատ տհաս երկուսին,
Եվ տխմարին այն,
Որ մատը քթից երբեք չի հանում,
Որ այնպես է,թե չեղած ուղեղը այ-այ կհանի…
Ճանաչո՜ւմ եմ ձեզ,
Ճանաչո՜ւմ և քեզ
Մա՜րդ  երկերեսանի,
Նաև եռերես.քառերես նաև,
Եվ քե՛զ կեղծ ընկեր իմ լի սեղանի,
Պատառի  նաև…
Ձեզ նաև գիտեմ,
Կույս  ու պատանի,
Թե  ի՞նչ  վարքե՜ր,բարքեր եք արել,
Մինչև  դրել եք մատին մատանի:
Ես  մեծամիտ չեմ, ու չեմ ծառանում,
Անապատացված  ձեր  եսերի մեջ,
Ո՛չ էլ ինքնակոչ ու ինքնահավան,
Որ ձեր ինքնաշեն կենծ դեմքերի մեջ
Իմ անձն եմ հաճախ մեղմիվ մոռանում:
Ահա՛  կեղծ ժպիտ,
Ա՛հ,ո՞նց է ժպտում,
Վարակի՛չ  ու լա՛յն,
Այնպես է ասես,որ ո՞ւր որ է հիմա
Բերանաչեղքը այ-այ  կճղվի.
-  Զավթել եմ, գիտե՜մ,
Ճառի՛ր անկոտրուն,ի՞նչ է պետք,ասա՛:
Ճանաչո՛ւմ եմ ձեզ,
Բայց և ատում եմ մեկից ավելի երեսատերին,
Ուստի պարզապես ճիշտ չեմ համարում մեկից ավելը,
Մարդու ծննդյան այգեբաց օրից,
Մենք մի անուն ենք սրբորեն կրում,
Ինչևէ՛,եկեք մի դեմք ունենանք,
Մի դեմք,մի երես:
Մեկից ավելը քո եսի համար չափազանց շատ է…

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

четверг, 12 декабря 2013 г.

« Մանկասպանին… »

Այսօր իրերը իրենց անունով ուզում եմ կոչել,
Ու ցանկանում եմ,
Որ բոլոր մարդիկ ճիշտը իմանան։
Այսօր ուզում եմ ես բարձրաձայնել,
Բարձրահունչ գոչել,
Որ տհաս մարդիկ անգամ հասկանան,
Թե ասուն մարդու մեջ ի՞նչն է նողկալի,
Խոսուն մարդու մեջ ի՞նչն է տանելի,
Եվ ի՞նչը դեռ ո՛չ։
Ես առավել շատ ուզում եմ խոսալ մարդու ծնունդից,
Ծննդյան այդ սուրբ երջանիկ պահից,
Եզակի՛ պահից,
Որ մի անգամ է Աստված պարգևում,
Ընծայվում,տրվում,շնորհվում սիրուց։
Այն քնքուշ անուշ երնկային սիրուց,
Երբ զգացմունքի, հախուռն կրքի
Թանձր շղարշն է հոգին պարուրում։
Ծնվում է մանուկ,աղջիկ կամ տղա,
Եվ այնքա՜ն անմեղ,ա՜յնքան սիրելի,
Ու կամ էլ արդեն կյանքով լի մարդու,
Սատանուց կապված ձեռքն աններելի,
Կասեցնում է այդ,
Սպանում անմեղ կիսակյանք մանկան։
Ու սա շատերդ ճի՞շտ եք համարում,
Սպանել անուժ,անօգ մարդուկին,
Քո՛ մեջ,քո՛ ներսում,
Ով գեթ քեզանից է
Ներսից բնազդով օգնություն կորզում։
Բայց դո՛ւ,
հաճույքո՛վ ես դու
Այդ թույնը մարսում։
Սովորական է,անսովոր ոչինչ չկա,չի եղել,
Մինչև որ արդեն դա քեզ չի հուզում․․․
Բայց ախր խորհի՜ր,
Քեզ հետ,քո մասին,
Թե ո՞վ ես ինքդ,քո ճղճիմ կյանքով,
Անբարո,լկտի,անարգված կյանքով։
Երբ նյութականդ աչքերդ է փակում,
Ու․․․ մաշկդ բացում,
Մերկացնում է քեզ հագուտից բացի,
Նաև քո հոգին։
Բայց խորհի՜ր անկեղծ,
Թե ինքդ քեզնից դու չե՞ս վախենում,
Եթե ինքդ քեզ մարդ ես համարում,
Բայց քեզնից ի՞նչ մարդ,
Երբ որ դու ինքդ անշեն,անստեղծ,
Բայց այլոց կյանքն ես հեշտությամբ մարում։
Երբ որ բյուր մարդիկ բնույթից քո կեղծ,
Զզվում են,նոխկում,նաև խղճում քեզ։
համապատասխանաբար կարող նաև
Վերջաբանի տեղ նաև սա ասել,
Որ երբ որ մռայլ,
Նորաստեղծ կյանքին կյանքից հեռացրած,
Արյունոդ ձեռերդ ես մեկնում սուրբ հացին,
Առաջինն ի՞նչ է միտքդ քո գալիս,
Նյութակա՞նդ,թե քո մեջ մարվածին,
Քո մեջ մեռածին,քո սպանածի՜ն։
Եվ ի՞նչ ես խորհում,
Երբ որ գլուխդ դնում ես բարձին,
Իբրև վերջաբան՝
Վերջաբան չկա՜,
Վերջն էլ,սկիզբն էլ քո ձեռքն ես առել,
Եվ ամեն ինչն ես դու ինքդ վճռել,
Հանուն հաճույքի դառնալ մարդասպան,
Հանուն հաճուքի դառնա մեղսագործ,
Հանուն հաճույքի դառնալ մանկասպա՜ն։
Այսօր իրերը իրենց անունով եկեք մենք կոչենք,
Եվ ինձ պարզապես դուք ճիշտ հասկացեք,
Թե մեկը գո՛ղ է,
Եկեք կանչելուց նրան գող գոչենք,
Եթե ազնիվ է սիրալիր կանչենք,
Իսկ մանկասպանի՞ն.
Անկե՜ղծ եմ ասում՝
Բնավ չգիտեմ․․․

հեղ.՝ Սևակ Բայրամյան

« Սիրային… »

Ինձ հակասում են,
Նախատում,ճառում,
Ինձ ասում են թե՝
Ինձ չես սիրելու…
Բայց ես ժպտում եմ,Ժխտոմ,ցնորվում,
Ու հավատում որ՝
Կյանքը ինձնից էլ քեզ զոռով տանի,
Կյանքն էլ մեծ շուքով քեզ ինձ է տալու։
Դու զարմանում ու զայրանում ես,
Դրժում ես,մերժում,
Ընդունում ես ինձ իբրև մի գժի,
Ով խելագար է ու ոչ մի բառով,
Նվվոցքը նրա Երբեք չես բուժի։
Ինձ կանչում են.
- Խե՜նթ։
Անուն չեն տալիս…
Չեն անվանակարգում Էլ ո՛չ մի բառով,
Եվ աներեսի պես էլի սիրելիս՝
Քեզ եմ գովերքում՝
Ջութակի զնգում,թովիչ յոթ լարով։
Գոցե պարզապես՝
Կյանքի ոլորուն ուղիներում մութ,
Գոցե պարզորոշ՝
Իմ կսկծանքի ցավերում անգութ
Տապալվեմ մի օր,
Գուցե պարզատես՝
Բոլորի համար խենթից վերածվեմ
Կորուսյալ խեղճի,
Գուցե պարզամիտ՝
Մարդիկ ինձ նայեն տեսքով անխղճի.
Մեկ է ինձ համար…
Քեզ եմ սիրելու,
Քեզ եմ պաշտելու ու բորբոքվելու
Քո այդ նույն սիրով,
Քո․․․ չեղած սիրով,
Քո… մրկած սիրով,
Քո… մարած սիրով,
Քո․․․ մեռա՜ծ սիրով։

հեղ.՝ Սևակ Բայրամյան

воскресенье, 1 декабря 2013 г.

Ինձանից հետո…

Ինձանից  հետո հաշտ եղե՛ք մարդիկ,
Մի՛ տրտնջացեք ինձանից հետո,
Ազգայինանվեր,սիրատենչ եղե՛ք,
Ու մի՛ հառաչեք ինձանից հետո:

Ինձանից հետո խենթ եղեք մարդիկ,
Գի՜ժ ու խելագա՜ր ինձանից հետո,
Ո՛ր չըերկնչաք կյանքի դեմ խռով,
Ո՛ր թախիծ չզգաք ինձանից հետո:

Ինձանից հետո նորից դե՛մ ելեք,
Արդարության ու զորության հույսով,
Բոլորին,անզուսպ ու դժկամ ներե՛ք,
Ու հաշտ մնացե՛ք ինձանից հետո:

Բյուր մարդով մարդու դեմ մի՛ ելեք մարդիկ,
Մի՛ նսեմացեք ինձանից հետո,
Այլ անհատապես անկոտրուն եղեք,
Ու հպարտ եղեք ինձանից հետո:

Ինձանից հետո դուք մի՛ մտածեք,
Թե այգից հետո դեռ գիշեր կգա,
Այլ միշտ անզիճում դուք հավատացե՛ք,
Այն ինչին հիմա առկա է ու կա:

Ինձանից հետո դուք մի՛ բարկացեք,
Կամակոր ու ժիր մանչուկի վրա,
Այլ համեստոթյամբ  համակերպվեցե՛ք,
Ու տարեք սիրով նազերը նրա:

Կամ զրպարտե՛ք ինձ,կամ էլ սիրեցե՛ք,
Միայն հիշե՛ք ինձ ինձանից հետո,
​Ինձանից հետո ինձ հետ ապրեցե՛ք,
Ինձ հետ մնացե՛ք ինձանից հետո:


Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Երազ…

Երեկ քնքուշ երազ տեսա,
Մի սո՜ւտ երազ սիրակեզ,
Ես էի կանգնած ինչպես փեսա,
Դու էլ Հարսն իմ հլու,հեզ:

Երեկ ես սեր ու կյանք տեսա,
Մի կյանք անտեր ու անտես,
Բայց զգում էի ուր որ է սա
Ցնդելու է ծուխի պես:

Ու քայլում էինք,և՛ ես և՛ դու,
Ա՜խ այնքան հաշտ էինք ասես,
Անգամ մռայլ քո մայրը ու
Անհաշտ հայրդ էին օրհնում մեզ:

Երեկ կյանք կար,կար հույս ու սեր,
Երեկ օդ էինք մենք սավառնում,
Բայց երբ կուզեր սիրտս խոսեր,
Լալկվում էր ու անսասանում:

Ես մնում էի հաճախ մենակ,
Դու էիր մեղմիկ անտեսանում,
Ինչպես առաջ մի ժամանակ,
Մեր դպրոցի դասարանում:

Բայց և անցա՜վ,երազն անցա՜վ,
Անհետացանք թե՛ ես,թե՛ դու,
Իմն ինձ նորից վերադարձավ,
Էլ  ի՞նչ հեզ հարս,ի՞նչ փեսացու:

Երեկ քնքուշ երազ տեսա,
Հրա՜շք  երազ սիրակեզ,
Ես էի կանգնած ինչպես փեսա,
Դու է՛լ Հարսն իմ հլու,հեզ:

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

«Անվերնագիր․․․»

Բարձր, վսեմ սեգ սարերի,
Բարձր ամպի շուքի տակ,
Ցցված էի ես մե՜ծ,վիթխարի՜,
Իսկ ողջ մարդիկ աչքիս տակ։

Ու տեսնում էի,թե ո՞վ,ինչպե՞ս,
Տնից ելավ,տուն մտավ,
Ո՞վ դրկիցին,թշնամու պես,
Թշնամաբար հյուր տարավ։

Տեսա և սեր,սիրող հոգի,
Եվ լո՜ւռ հանգած մի մարմին,
Մի մայր դեմքն իր ճանկրտում էր,
Որդու աճյունի կողքին։

Ե՛վ վիշտ տեսա,տեսա՛ և ցավ,
Ցավը վշտերի կողքին,
Տեսա ինչպե՞ս լալով անցավ,
Մարդու գլխիկոր հոգին։

Տեսա մի մե՜ծ անա՜նց կարոտ,
Մի դատարկ գիրկ բացված իզուր,
Դեռ չճեղքված ամպի որոտ,
Ու անհասցե մի բոթ,մի լուր։

Տեսա նաև լացող մանկան,
Ու նենգ մորը գիժ անուսում,
Եվ հորը իր ո՞նց էր կնկան,
Հիմարաբար խելոք ասում։

Մի երգ տեսա,թե՞ լսեցի,
Միանգամից սիրտս մտավ,
Ողբ է՞ր,թե՞ ձայն հեծկլտոցի՝
- Ա՜խ իմ որդին մարե՜ց,կորա՜վ։

Է՜հ հոգնետանջ ցաված իմ սիրտ,
Դեռ դիմացի,ի՞նչ իմանաս,
Կյանքն ի՞նչքան է մարդու դեմ բիրտ
Գուցե բնավ չհասկանաս։

Ու հառաչանք նորից հասավ իմ ականջին,
Մի քնքուշ ձայն տխրանվագ մորն էր կանչում,
Մինչ դեռ արդեն աղջամուղջին,
Մայրն էր մահճին շունչը փչում։ 

Անհաս վիհում պիկ սարերի,
Լացող ամպի ստվերում,
Ծնկել էի ես ու կուլայի,
Մարդկանց վիշտերն իմ աչքերում։

Ու․․․ իջնո՞ւմ եմ,թե՞ գլորվում,
Չե՚մ հասկանում,չգիտե՚մ,
Միյան սիրտն իմ բյուր ցավերում,
Դեռ ելնում է կյանքի դեմ։

հեղ.՝ Սևակ Բայրամյան