суббота, 23 ноября 2013 г.

Ծնունդդ շնորհավոր




















Ահա՛ և բացվեց արշալույսը նոր,
Եվ շուրջդ բազում ժպտացող դեմքեր,
Քո տարեդարձն են նշելու այսօր,
Ու հնչեցնելու բարի մաղթանքներ։

Երջանիկ ես դու,հանգիստ ես,զվարթ,
Բայց փոթորիկ է գուցե հոգուդ մեջ,
Է՛հ,ոչինչ,հոգ չէ,ա՛ռ քեզ մի գավաթ,
Ու խմի՛ր անուշ գինին մինչև վերջ։

Տես ինչպես նորից գլորվեց անցավ,
Քո ապրած կյանքից ևս մեկ գարուն,
Ու մեկ օրվա պես անտես հեռացավ,
Եվ ողջը իր հետ տարավ մութ հեռուն։

Սիրելի ընկեր կենացդ լինի,
Քեզ երջանկություն,քեզ կորով,քեզ սեր,
Խմենք հաշտությամբ թասով լի գինի,
Մինչև որ իջնի սևերանգ գիշեր։

Քո տարեդարձն է,քո օրն է այսօր,
Տես մաղթանքներ են հնչում անհամար,
Եվ թող կամքը քո,իղձերդ բոլոր,
Տերը կատարի ընկե՛ր քեզ համար։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий