суббота, 21 декабря 2013 г.

Անվերնագիր...

Այսքան ժամանակ ես հավատացել եմ
Նաև մի բանի…
Իմ անճարության ու քո զորեղության մեջ
Տնկված կամ ցցված ամրաշեն պատի նո՜՝ւրբ գոյությանը,
Կոշտ ամրությանը,անքանդությանը:
Հավատացել եմ,
Բայց և ջանացել ճանկրոտել,պոկել,
Իրարից  զատել աղյուսը հատ-հատ,
Ու գիտե՞ս արդյոք ինչի եմ հասել՝
Ես մինչև անգամ ձեռքս եմ փշրել:
Ի՞նչ էլ արել եմ,ինչքա՞ն ջանացել՝
Անարդյունք,անշահ,անoգուտ ու սին,
Եվ ի՞նչ էլ արել եմ,ինչքա՜ն ցանկացել,
Մեկ-մեկ էլ անգամ անհաշտ բարկացել
Մտքով,հենց քեզ հետ,քո հետ,քո մասին:
Որ ինքս հաճախ ու պարբերաբար
Ինձ անուղղելի ու գիժ եմ կարծել,
Գժվել եմ,գժտվել,ինձ հետ,քո մասին:
Եվ…   ի՞նչ եմ շահել,
Եվ…   ի՞նչ ես շահել,
Շահե՜լ ես,այո՜,
Այն էլ ի՞նչ,ինչքա՞ն…
Բայց շահել ես դու իմ կորցրածը,
Տանուլ տվածը,քո՛ տապալածը:
Եվ ի՞նչ ունեցանք,
Ես բնավ ոչինչ,անհաստատ մի հույս,
Անկայուն մի սեր,
Միակողմանի,մի երեսանի,
Մյուս երեսը շանթով է քողված,
Ինչպես անկպչուն մի շանթարգելոց,
Կյանքի՜ն սպառնող,
Կյանքի՜ս սպառնող,
Այդպես եդեմն է անհասանելի դժոխապետին,
Այդպես ցատկելն է անհասանելի  անդամալույծին,
Եվ գահակալելը,ցավերից ծնկած,տկար առյուծին:
Իսկ  թե  նայում ես
Իմ այսպես կոչված լի ու պակասին,
Բոլ ու նվազին,
Քեզ ծաղրեն գուցե,քեզ հետ,քո մասին.
Ես ունեմ անգամ քո չունեցածը,
Քո երազածն ու քո որոնածը:
Մի անծայր ու մեծ,անսահման բաց սիրտ,
Հոգի դեռ մանուկ,պատանի և ծեր,
Բազմադեմ երես,բազմատես աչքեր.
Միայն քեզ չունեմ ՝
Երջանկությունս…
Ի՞նչը  անպատճառ  նաև  դու չունես:

Դեռ ես մինչ հիմա հավատում եմ լոկ
Միայն մի բանի,
Որ հաստատապես,թե տարի հետո,
Կամ մի ամբողջ դար՝
Կբռնես ձեռքն իմ,հուզերն իմ անտակ ու ինքնախռով,
Կհաշտեցնես դու,կձուլես իրար:
Կարեկցիր դու ինձ,
Ինձ պես,ինձ նման,
Որ ժամանակին գիրկն իմ տիրաբար,
Միայն քեզ համար,քո դեմ էի բացում,
Ու ամեն վշտիդ անչար կենակցում:
Հասկացի՜ր,ցավն իմ այնքան է սրվել,
Որ հազարավոր դռները բացված,
Ես էլի քո փակ դուռն եմ դեռ թակում,
Որ ինձ ժպտացող ջերմ հայացքներից,
Ինքս եմ արդեն լռիկ խուսափում:
Պահում եմ իմ մեջ,իմ ներսում անմաշ,
Անխոս հայացքդ,դժկամ ու գոռոզ,
Բայց և ատում եմ գորոզությունը,
Միգուցե միայն քո մե՞ջ եմ պաշտում,
Երևի,գուցե,անհաստատ կասեմ...
Ինչևէ սե՛ր իմ,
Կարոտել եմ քեզ,
Կարոտում եմ քեզ,
Ոչի՜՛նչ, է՜՛հ հոգ չէ,
Թող մի դար անցնի ու կհանդիպենք,
Այդ ժամ դու գուցե առաջվա նման.
Ազատ կլինես...
Ո՛չ թե ներկայիս այր ու պսակով,
Ինձ համար օտար ու ժիր մանուկով...

Դեռ մինչև հիմա հավատում եմ գեթ
Միայն մի բանի,
Որ այսպես հավետ օրերը անշուք,
Այսպես մեկընդմիշտ,դժգույն,տաղտկալի
Չե՛ն  համբարձվելու,
Ու մոտ դար հետո իմն ես լինելու,
Հավիտյան իմը,ու հավերժ ինձ հետ,
Կլինի այնպես,ինչպես  որ պետք էր,
Ինչպես որ պիտի իրավմամբ լիներ:

Դեռ ես մինչ ի մահ հավատալու եմ,
Իմ այսպես կոչված անհաստատ ստին,...

 Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий