четверг, 12 декабря 2013 г.

« Մանկասպանին… »

Այսօր իրերը իրենց անունով ուզում եմ կոչել,
Ու ցանկանում եմ,
Որ բոլոր մարդիկ ճիշտը իմանան։
Այսօր ուզում եմ ես բարձրաձայնել,
Բարձրահունչ գոչել,
Որ տհաս մարդիկ անգամ հասկանան,
Թե ասուն մարդու մեջ ի՞նչն է նողկալի,
Խոսուն մարդու մեջ ի՞նչն է տանելի,
Եվ ի՞նչը դեռ ո՛չ։
Ես առավել շատ ուզում եմ խոսալ մարդու ծնունդից,
Ծննդյան այդ սուրբ երջանիկ պահից,
Եզակի՛ պահից,
Որ մի անգամ է Աստված պարգևում,
Ընծայվում,տրվում,շնորհվում սիրուց։
Այն քնքուշ անուշ երնկային սիրուց,
Երբ զգացմունքի, հախուռն կրքի
Թանձր շղարշն է հոգին պարուրում։
Ծնվում է մանուկ,աղջիկ կամ տղա,
Եվ այնքա՜ն անմեղ,ա՜յնքան սիրելի,
Ու կամ էլ արդեն կյանքով լի մարդու,
Սատանուց կապված ձեռքն աններելի,
Կասեցնում է այդ,
Սպանում անմեղ կիսակյանք մանկան։
Ու սա շատերդ ճի՞շտ եք համարում,
Սպանել անուժ,անօգ մարդուկին,
Քո՛ մեջ,քո՛ ներսում,
Ով գեթ քեզանից է
Ներսից բնազդով օգնություն կորզում։
Բայց դո՛ւ,
հաճույքո՛վ ես դու
Այդ թույնը մարսում։
Սովորական է,անսովոր ոչինչ չկա,չի եղել,
Մինչև որ արդեն դա քեզ չի հուզում․․․
Բայց ախր խորհի՜ր,
Քեզ հետ,քո մասին,
Թե ո՞վ ես ինքդ,քո ճղճիմ կյանքով,
Անբարո,լկտի,անարգված կյանքով։
Երբ նյութականդ աչքերդ է փակում,
Ու․․․ մաշկդ բացում,
Մերկացնում է քեզ հագուտից բացի,
Նաև քո հոգին։
Բայց խորհի՜ր անկեղծ,
Թե ինքդ քեզնից դու չե՞ս վախենում,
Եթե ինքդ քեզ մարդ ես համարում,
Բայց քեզնից ի՞նչ մարդ,
Երբ որ դու ինքդ անշեն,անստեղծ,
Բայց այլոց կյանքն ես հեշտությամբ մարում։
Երբ որ բյուր մարդիկ բնույթից քո կեղծ,
Զզվում են,նոխկում,նաև խղճում քեզ։
համապատասխանաբար կարող նաև
Վերջաբանի տեղ նաև սա ասել,
Որ երբ որ մռայլ,
Նորաստեղծ կյանքին կյանքից հեռացրած,
Արյունոդ ձեռերդ ես մեկնում սուրբ հացին,
Առաջինն ի՞նչ է միտքդ քո գալիս,
Նյութակա՞նդ,թե քո մեջ մարվածին,
Քո մեջ մեռածին,քո սպանածի՜ն։
Եվ ի՞նչ ես խորհում,
Երբ որ գլուխդ դնում ես բարձին,
Իբրև վերջաբան՝
Վերջաբան չկա՜,
Վերջն էլ,սկիզբն էլ քո ձեռքն ես առել,
Եվ ամեն ինչն ես դու ինքդ վճռել,
Հանուն հաճույքի դառնալ մարդասպան,
Հանուն հաճուքի դառնա մեղսագործ,
Հանուն հաճույքի դառնալ մանկասպա՜ն։
Այսօր իրերը իրենց անունով եկեք մենք կոչենք,
Եվ ինձ պարզապես դուք ճիշտ հասկացեք,
Թե մեկը գո՛ղ է,
Եկեք կանչելուց նրան գող գոչենք,
Եթե ազնիվ է սիրալիր կանչենք,
Իսկ մանկասպանի՞ն.
Անկե՜ղծ եմ ասում՝
Բնավ չգիտեմ․․․

հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий