Հարգանքներս՝հարգելի ընթերցողներ, այս թեմայի վերնագիրը արդեն ասում է ամեն ինչ, ձեզանից յուրաքնչյուրը կարող է իր միտքը կազմել իր իմացած բնագավառից, ու ինքն էլ իր մեջ ասի, թե <<էս ուր ենք հասե՜լ>>: Բայց հիմա ես ուզում եմ անդրադառնամ կոնկրետ թեմայի, Օդնոկլասնիկում հանդիպող ցինիկ, անպատասխանատու ու արդեն շատերիս համար տհաճ դարցած պրոֆիլների, որոնք իհարկե բացվել են սերյալների գլխավոր դերակատարնեից սկսած մինչև են վերջին խաղացողի կեղծ անվան տակ:
Դե իհարկե բոլորդ էլ արդեն հասկացաք, որ խոսքը մեծ ճանաչում գտած <<Դժվար ապրուս>> հեռուստասերյալի մասին է, որի ազդեցությունը մեր հարգարժան բնակչության վրա արդեն հիվանդության նման մի բան է դառնում, փորձեք մտնել օդնո. ու ուղակի որոնման բաժնում գրեք <<G>> տառը,ու էտտեղից կսկսվի՜ Gor & Elen, Elen & Gor, Gor.. ու ստե արդեն փակագծերում`(Mihran Carukyan,Mihran-Gor) ու մի հազար հատ …և այլն: Տարորինակ էլ չի, որ ամեն մի կայքը ամենապակասը 200-ից ավել դրուգներ ունի, էսքանը բավական չէր, են մամե ասողից մինչև անկուշտ չաղոն, էսվերջերում էլ արդեն են թրաշով տղու մեծ աչքերով երեխուն էլ են գցել ու իհարկե անբաժան Բինոււլիկին: Ես ուղակի իմաստը չեմ հասկանում, կարողա էտ մարդկանց տհաճա իսկապես ու ընհանրապես ցանություն ել չունեն, որ իրենց անունի տակ <<գազեր>> անեն:
Երեկ հանդիպեցի Միհրան Ծառուկյանի անունով բացած արդեն 12.452562333-րդ ոչ օրինական կայքին, ու մոտավորապես այսպիսի ստատուսով՝ Es iskapes Mihran Carukyann em,mnacac sayterin mi havataceq, u im erkrpagunerin kxndrei grel es saytin, ...ու դե իհարկե վերջում ավելացրել էր իրական Միհրանի տվյալները, սկսած նրա ծննդից մինչև պապի ծննդյան թիվը(թե էսքան տվյալները որտեղից էլ հավաքում են,բան չես հասկանա): Դե արդեն կլասսների մասին էլ չեմ ասում, 99+ -ը հաստատա,սեղմում ես տենաս քանի հիմար մարդ կա, ու ցավք սրտի հիմարների թիվը միջինը 200-ից անցնումա: Դե հիմի եթե մենք հաշվենք թե քանի էտպիսի սայթ կա, ու նույն քանակությամբ ստատուս, մոտավորապես այսքան հիմարներ կստանանք՝ մոտ 500 այդպիսի գրանցված պրոֆիլներ, այսինքն մի այդքան էլ ստատուս, ու միջինը 200 կլաս չհաշված էսպիսի անկապ կոմենտները՝<<erexeq Gor@ merneluaaaa?>>, ու մեկն էլ էտ պահին մտնումա.<<cheeeee,im Gor@ chi merni>> լացող սմայլիկն էլ անպակաս, պարզ թվաբանությունից հետո պարզվում է 100.000 հատ հիմար(միջինը) հետո էլ կասեն թե մի բուռ հայ ենք, դե եթե մի բուռ հայից 100.000-ը հանում ենք էլ տակը բա՜ն չի մնում:
Ով չգիտի ասեմ, որ հայտնի երգիչ ու արդեն դերասան Միհրան Ծառուկյանը հայտարարել է, որ կայքերից գրանցված է միայն ֆեյսբուքում:
Խոսքս ուղղում եմ են մոտավոր հարյուր հազարին.ժողովուրդ ջան պարզապես մի փչացրեք ու մի քցեք սերյալի ռեյթինգը ձեր շաբլոններով, մի խաղացեք մարդկանց անունների տակ ու մի անհամացրեք ամեն ինչ, հաստատ ոչ Միհրան Ծառուկյանին ու ոչ էլ կոլեկտիվի մնացած անդամներին դուր չի գա,որ ոմն Պողոս կամ ոմն Հայկանուշ հանդես գան իրենց անվան տակ ու հայտնի էլ չէ, թե ինչեր են գրում մեկը մյուսին:
Պատրաստեց՝ Ս.Բայրամյանը
Комментариев нет:
Отправить комментарий