среда, 18 декабря 2013 г.

Ճանաչում եմ ձեզ…

Ճանաչո՜ւմ եմ ձեզ,
Ե՛վ քեզ,եվ նրան,
Եվ այն մյուսին,
Նաև քո հորը,
Քո որդուն նաև…
Այն շաղակրատ տհաս երկուսին,
Եվ տխմարին այն,
Որ մատը քթից երբեք չի հանում,
Որ այնպես է,թե չեղած ուղեղը այ-այ կհանի…
Ճանաչո՜ւմ եմ ձեզ,
Ճանաչո՜ւմ և քեզ
Մա՜րդ  երկերեսանի,
Նաև եռերես.քառերես նաև,
Եվ քե՛զ կեղծ ընկեր իմ լի սեղանի,
Պատառի  նաև…
Ձեզ նաև գիտեմ,
Կույս  ու պատանի,
Թե  ի՞նչ  վարքե՜ր,բարքեր եք արել,
Մինչև  դրել եք մատին մատանի:
Ես  մեծամիտ չեմ, ու չեմ ծառանում,
Անապատացված  ձեր  եսերի մեջ,
Ո՛չ էլ ինքնակոչ ու ինքնահավան,
Որ ձեր ինքնաշեն կենծ դեմքերի մեջ
Իմ անձն եմ հաճախ մեղմիվ մոռանում:
Ահա՛  կեղծ ժպիտ,
Ա՛հ,ո՞նց է ժպտում,
Վարակի՛չ  ու լա՛յն,
Այնպես է ասես,որ ո՞ւր որ է հիմա
Բերանաչեղքը այ-այ  կճղվի.
-  Զավթել եմ, գիտե՜մ,
Ճառի՛ր անկոտրուն,ի՞նչ է պետք,ասա՛:
Ճանաչո՛ւմ եմ ձեզ,
Բայց և ատում եմ մեկից ավելի երեսատերին,
Ուստի պարզապես ճիշտ չեմ համարում մեկից ավելը,
Մարդու ծննդյան այգեբաց օրից,
Մենք մի անուն ենք սրբորեն կրում,
Ինչևէ՛,եկեք մի դեմք ունենանք,
Մի դեմք,մի երես:
Մեկից ավելը քո եսի համար չափազանց շատ է…

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий