воскресенье, 1 декабря 2013 г.

Երազ…

Երեկ քնքուշ երազ տեսա,
Մի սո՜ւտ երազ սիրակեզ,
Ես էի կանգնած ինչպես փեսա,
Դու էլ Հարսն իմ հլու,հեզ:

Երեկ ես սեր ու կյանք տեսա,
Մի կյանք անտեր ու անտես,
Բայց զգում էի ուր որ է սա
Ցնդելու է ծուխի պես:

Ու քայլում էինք,և՛ ես և՛ դու,
Ա՜խ այնքան հաշտ էինք ասես,
Անգամ մռայլ քո մայրը ու
Անհաշտ հայրդ էին օրհնում մեզ:

Երեկ կյանք կար,կար հույս ու սեր,
Երեկ օդ էինք մենք սավառնում,
Բայց երբ կուզեր սիրտս խոսեր,
Լալկվում էր ու անսասանում:

Ես մնում էի հաճախ մենակ,
Դու էիր մեղմիկ անտեսանում,
Ինչպես առաջ մի ժամանակ,
Մեր դպրոցի դասարանում:

Բայց և անցա՜վ,երազն անցա՜վ,
Անհետացանք թե՛ ես,թե՛ դու,
Իմն ինձ նորից վերադարձավ,
Էլ  ի՞նչ հեզ հարս,ի՞նչ փեսացու:

Երեկ քնքուշ երազ տեսա,
Հրա՜շք  երազ սիրակեզ,
Ես էի կանգնած ինչպես փեսա,
Դու է՛լ Հարսն իմ հլու,հեզ:

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий