воскресенье, 1 декабря 2013 г.

Ինձանից հետո…

Ինձանից  հետո հաշտ եղե՛ք մարդիկ,
Մի՛ տրտնջացեք ինձանից հետո,
Ազգայինանվեր,սիրատենչ եղե՛ք,
Ու մի՛ հառաչեք ինձանից հետո:

Ինձանից հետո խենթ եղեք մարդիկ,
Գի՜ժ ու խելագա՜ր ինձանից հետո,
Ո՛ր չըերկնչաք կյանքի դեմ խռով,
Ո՛ր թախիծ չզգաք ինձանից հետո:

Ինձանից հետո նորից դե՛մ ելեք,
Արդարության ու զորության հույսով,
Բոլորին,անզուսպ ու դժկամ ներե՛ք,
Ու հաշտ մնացե՛ք ինձանից հետո:

Բյուր մարդով մարդու դեմ մի՛ ելեք մարդիկ,
Մի՛ նսեմացեք ինձանից հետո,
Այլ անհատապես անկոտրուն եղեք,
Ու հպարտ եղեք ինձանից հետո:

Ինձանից հետո դուք մի՛ մտածեք,
Թե այգից հետո դեռ գիշեր կգա,
Այլ միշտ անզիճում դուք հավատացե՛ք,
Այն ինչին հիմա առկա է ու կա:

Ինձանից հետո դուք մի՛ բարկացեք,
Կամակոր ու ժիր մանչուկի վրա,
Այլ համեստոթյամբ  համակերպվեցե՛ք,
Ու տարեք սիրով նազերը նրա:

Կամ զրպարտե՛ք ինձ,կամ էլ սիրեցե՛ք,
Միայն հիշե՛ք ինձ ինձանից հետո,
​Ինձանից հետո ինձ հետ ապրեցե՛ք,
Ինձ հետ մնացե՛ք ինձանից հետո:


Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий