понедельник, 2 июля 2012 г.

ՈՒՐՎԱԿԱՆ ՇՈՏԼԱՆԴԱԿԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ



Շոտլանդիայի Փերֆ քաղաքի սրճարաններից մեկում տեսախցիկը կնոջ ուրվական է ֆիքսել, գրում է The Sun-ը:
Թեյարանի 35-ամյա սեփականատեր Դեն Քլիֆորդը հանկարծակի է եկել, երբ փակ թեյարանում տեսել է կնոջ ուրվականը, որն օդում անհետացել է:
«Երբ առաջին հայացքից տեսախցիկի վրա ստվեր տեսա, կարծեցի, որ սրճարանում գող կա: Սակայն, երբ ավելի ուշադիր նայեցի, նկատեցի, որ դա չի կարող մարդ լինել, քանի որ թափանցիկ է», - ասել է սրճարանի սեփականատերը:
Նրա խոսքերով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում սրճարանի աշխատակազմը հաճախ է բախվել նման իրավիճակի. ոմանք նույնիսկ ձայներ են լսել, տեսել թե ինչպես են շարժվում աթոռները:
«Եղել են դեպքեր, երբ էքստրասենսները կանգ են առել սրճարանի դիմաց` զգալով կնոջ ներկայություն»,- պատմել է Քլիֆորդը:
 Շոտլանդիայի Պարանորմալ ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչը ասել է, որ սա վերջին 10 տարիների ամենահամոզիչ պատկերն է: