пятница, 30 января 2015 г.

Ցավո՜ւմ եմ...

Հիմա խոսքերը դարձել են ցավոտ,
Եվ լռությունը առավե՜լ ոսկի,
Ինպե՞ս շշմջամ փրկությա՜ն աղոթք,
Երբ ճնշվածն եմ ես այս մահվան հոսքի:

Ինչպե՞ս ողջունեմ թրթիռն այս մոմի,
Երբ իմ սրտի մեջ բո՜ց է բարձրացել,
Ո՞րն է պատգամը եկեղյաց ծոմի
Երբ որ տխրության սեղան են բացել:

Ինչպե՞ս միշտ մնամ գթացո՜ղ,բարի՜,
Երբ կորուստներից շա՜տ եմ չարացել,
Երբ ավիրում են ձեռքերը չարի,
Եվ ստիպում են նորի՜ց կառուցել:

Ես որդիական այն ո՞ր հայացքով,
Նայեմ գրկաբաց իմ այս մայր հողին,
Երբ մեր տա՜ք գրկից պոկում է շարքով,
Եվ դառնում իրենց սա՛ռը անկողին:

Բոլոր խոսքերն են հիմա սփոփանք,
Եվ լռությունն էլ՝ մի պա՜րզ հեկեկոց,
Ա՜խ,թե կա՜ կայնքում աչքեր թաց ու գոց
Ինչպե՞ս ընդունեմ քեֆ ու խրախճանք,
(Սևակ Բերդ)

Ինքնաօրորում…

Չէ՜, անկասկա՜ծ, կամ ե՛ս էի,
Կամ էլ դո՛ւ էիր, ի՛մ սիրելի՝
Ինչ-որ հարցում եղել սխալ,
Ուրիշ ո՛չ մի հասկանալի
Ու մշակված պատճառ չկար:
Բայց և իրավ այնպես էլ չէ՛ր,
Թե մենք իրար չէինք ցանկանում,
Այնպե՛ս էլ չէր,
Թե մենք իրա՜ր էինք պատկանում:
Ա՛յ, տե՜ս մեզ հետ ինչ ստացվեց,
Ա՛յ, տե՜ս ինչպես է վերջանում
Ա՛յն կրակի տեղատարափ ջերմությունը,
Երբ ամռանն են նրան վառում.
Դե՛ երևի, ո՛չ ես, ո՛չ դու
Կարիք չունեի՜նք ջերմանալու:

Չէ՜, անկասկա՜ծ, կամ ես էի,
Կամ էլ դու էիր ինչ-որ հարցում եղել սխալ,
Դու սկզբո՜ւմ իմ սիրելի,
Դու երևի ինչ-որ մեկին իմ գրկի մեջ
Մոռանա՜լ էիր գուցե փորձում:
Սակայն վերջո՜ւմ, արդեն վերջո՜ւմ
Ո՛չ լացելդ էր նման լացի,
Ո՛չ  ծիծաղդ՝ ծիծաղելի:
Բայց հիշո՞ւմ ես իմ սիրելի
Ո՞նց էիր առաջ գլուխ ջարդում,
Ո՞նց էիր առաջ ոտքդ ջարդում,
Մեր առաջին մանո՜ւկ սիրո ճանապարհին,
Մեր առաջին խղճո՜ւկ սիրո ճանապարհին,
Որը արդեն հետո դարձավ կու՜յս և հպա՜րտ…

Չէ՜, անկասկա՜ծ, կա՛մ ես էի,
Կամ էլ դո՛ւ էիր, ի՛մ սիրելի,
Ինչ-որ հարցում եղել սխալ…
Բայց հիշո՞ւմ ես,
Քանի՜-քանի՜անգամներ ես
Մեր սիրո հետ փորձել խաղա՜լ,
Բայց չպարտվե՜լ:
Իմ ալեկոծ ծով-սրտիս մեջ,
Հմտորեն փորձել լողա՜լ,
Բայց չխեղդվե՜լ:
Ա՜խ, սիրելի՜ս, եթե անկեղծ,
Ապա այսպես մեկնաբանեմ՝
Ո՛չ քո խաղն էր խաղալու պես,
Ո՛չ լողալդ լողի նմա՜ն…

Բայց երևի, ի՜մ սիրելի,
Ո՛չ թե մեզնից ինչ-որ մեկը՝
Այլ հենց ե՛ս եմ եղել սխալ:
Չէ՜, անկասկա՜ծ, մի՛ զարմանա,
Անգան այսքա՜ն քո մեղավոր պատճառներից,
Իմ անմեկին մեկ պատճառն եմ
Ես համարում աններելի,
Ժամանակին իմ աչքերի
Լա ՜յն բացելու ուշացումը…
                                                       Սևակ Բերդ

воскресенье, 18 января 2015 г.

Բերդավան ամրոց: Գալինջաքար: (հատված)

Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում
Հի՜ն, բազմադարյա փոշին է նստել նրա պատերին,
Ամեն անկյունում ոտնահետքեր են՝ հնից մինչև նոր,
Մեծ փա՛ռք ու պատի՛վ ապուպապերից մինչ մեր պապերին,
Որ կանգո՛ւն է դեռ, մեր Գալինջաքար բերդը դարավոր։

                                Ե՛վ դեռ սրերի ու վահանների ձայներն են լսվում,
                                Ե՛վ սուլոցները նետաձիգների անկոր նետերի,
                                Այնտեղ չի՛ լռել անգամ անմռունչ,գիժ ու կամակոր,
                                Վարգերը անկանգ, ու դոփյունները առյուծ-ձիերի։

Բերդի բարձրաբերձ սարալանջից ցած գետակն է հոսում,
Որին հատում մի լայն ճանապարհ կոխորտված ու հին,
Եվ վաղնջական, ծեր ու հնամյա այս բերդի կողքին,
Ծուռ ու մամռոտած խաչքարերը դեռ աղո՜թք են ասում։

                               Ու երբ ամպերի ծվենները սև, մռա՜յլ, ծանրացա՜ծ,
                               Նստում են շերտ-շերտ անառիկ բերդի պատերի վրա,
                               Թվում է դժգոհ, համայն աշխարհի վրա բարկացած,
                               Մեր գոց շուրթերով ծխո՛ւմ է կարծես,և տրտո՜ւմ է նա։
                                                                                   Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Հ.Գ.
Բերդավան ամրոց
Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Գյուղը առաջ գտնվել է 1,5կմ հարավ-արևելք ընկած “Թխաձոր” կոչված վայրում,իսկ 1898 թ.-ին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։ 
Մինչև 1978-ի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա։ Նախկին տեղում գտնվում է Գալինջաքր բերդը, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։ 

Խառնաշփոթ

Այսօր գիտե՞ս, ես խառնեցի
Լույսն ու գիշերն իրար հետ,
Աստղերը ինձ վերցրեցի,
Բայց արևը տվի հետ։

Ապա ես գոհ հավաքեցի,
Վառ Աստղիկները բոլոր,
Եվ նոր միայն նկատեցի
Լուսնին անփայլ ու մոլոր։

Հետո շիվար ու ակնդետ,
Զմայլվեցի աստղերով,
Ի՞նչ իմանայի որ լուսնի հետ,
Կմարեի՜ն ծոր տալով։

Եվ նոր հանկարծ մտածեցի,
Ի՞նչն էր թերի սիրուս մեջ,
Ինչո՞ւ լալով խավարեցին,
Ու մարեցի՜ն առհավետ։

Մտորեցի ու հասկացա,
Որքա՜ն էի ես մեղավոր,
Որ աստղերին բացի սիրուց,
Լույսն էր լուսնի հարկավոր։

Ես զղջացի և զատեցի՜,
Լույսն ու գիշերն իրարից,
Եվ կարծեցի թե կգտնեմ,
Փայլող արևը նորից։

Բայց սկզբում եկավ գիշեր,
Աստղերն ամբողջ վառվեցին,
Եվ սփռելով երազ ու սեր,
Լուսնի շուրջը շարվեցին։

Եվ այսքանից ի՞նչ դուրս եկավ,
Ի՞նչ հասկացա՝ ես, հոգի՜ս,
Ա՛յն, որ իմն է, ինձ հետ է միշտ,
Եվ մնում է միշտ կողքիս։

Հեղ.Սևակ Բայրամյան

Ինչպես ձմռանը ջերմացնում է ինձ սառը արևը,

Ինչպես ձմռանը ջերմացնում է ինձ սառը արևը,
Ինչը չի լինում կիզիչ ու այրող ամռան օրերին,
Այդպես ամեն օր ընդունում եմ ես քո ցուրտ բարևը,
Եվ փոխարենը բարևում եմ քեզ այնքա՜ն ջերմագին։

Եվ դու անկասկած գիտեմ սիրելիս,դժգոհ չես մնում,
Որ լցնում եմ ես ձմեռվա ցրտին ներսդ գարունով,
Ա՜խ ես ի՞նչ անեմ,իմ անուրջ ու սեր,իմ կարոտ անգին,
Որ քո բարևից (գարունս ո՞րն է),
իմ ներսն ու դուրսն է խցանվում ձյունով։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Խոսքն իմ Աստծուն…

Շնորհակա՜լ եմ, երկրի ու երկնի հզո՛ր արարիչ,
Իմ ապրած ամեն վայրկյանների յուրացման համար,
Որ քայլում եմ դեռ կյանքին հպանցիկ,որպես անցավոր,
Ու հասկացել եմ, թե ի՞նչ ասել է՝ թե՛ կյանք,թե՛ աշխարհ։

Երախտապա՜րտ եմ և այնքա՜ն բանի համար մեղավոր,
Որ, ո՜վ ողորմած, ի՛նձ՝ մեղավորի՜ս,հանդուրժում ես դեռ,
Որ Դո՛ւ ես միայն երկրի ու երկնի միակ դատավոր,
Բայց ես բազմիցս արդարացրել եմ և ներել եմ ինձ։

Ես զգացվա՜ծ եմ Աստվածաշնչյան գառների նման,
Եվ զգաստացվա՜ծ, այդ նույն սուրբ գրքի ոչխարների պես,
Որ մանկությունից դեռ չպահպանած ո՛չ մի պատվիրան,
Ո՜վ ուսուցչապետ, որպես ծո՜ւյլ մի սան ապրում եմ եմ դեռ ես։

Ես պարտակա՜ն եմ իմ կյանքովս քեզ,ո՜վ ամենազոր,
Որ իմ բազմաստեղծ մեղքերի համար բարձրացար խաչին,
Որ շնորհեցի՛ր ինձ ասուն որպես,և մինչ բանաստեղծ,
Դարձրիր և՛ մարդ,և՛ հայ, և ծառա՜ ազգիս առաջին։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան