вторник, 24 декабря 2013 г.

Ճանաչեք դուք ինձ...

Դուք  ինձ մի՛ դատեք,
Այդպես անխռով ու ինքնամոռաց
Մի՛ թափեք վրաս ձեր խոսքերը սին,
Ինքնագովանքի մոլուցքով արբած,
Մի՛ մոռացեք ձեր վարքերը բոլոր,
Ու մի՛ հիշեցրեք սխալիս մասին:
Մարդ եմ,ապրում եմ,շնչում ու խոսում,
Ու մտամոլոր,մտքերով ընկած,
Մտքերից ծնկած,մակերեսորեն թույլ ու աննշմար,
Դրսից անարժեք,աննկատելի,
Բայց ներսից անհուն,ներսից սաստկացած,
Ներսից սոսկալի,
Ամենքի կյանքով անձնուրաց ապրած,
Նրանց կենացի հնչյումո՜վ արբած,
Նրանց լրջախոհ դեմքերի՜ց խաբված՝
Մի՛  մարդ եմ ես էլ, մտամփոփ ու բաց:

Մի՛ դատեք դուք ինձ
Իմ անուշադրության սխալ պատճառի,
Եվ ճիշտ չընտրված բաժակաճառի,
Անկեղծ հնչեցման իմ ճառի համար:
Մարդասեր բառի տառամիության
Հնչումից գերված,դրանով ապրած,
Ինքնաօրորման վարքը մոռացած՝
Մի՛ մարդ եմ ես էլ,մտասույզ մի մարդ:
Ինձ մի՛ դատեք դուք,
Ինձ էլ պարզապես սա դուր չի գալիս,
Երբ մտազբած ու խոհուն քայլում,
Եվ ծանոթ մարդկանց բարև չեմ տալիս:
Չէ՛ ես անհաշտ չեմ,և ո՛չ էլ խռով,
Ու այնպես էլ չի,թե չեմ նկատում,
Եվ ո՛չ ողջունման քառատառ բառը,
Ո՛չ էլ ձեռք սեղման ցավն է ինձ պատում:

Ինձ մի՛ դատեք դուք,
Կարիքն էլ չկա հանդիմանանքի,
Նաև անպատճառ ասված հեգնանքի,
Իմ աչքից հետու կամ գլխիս հետև
Արված  ծաղրական ծամածռանքի,
Կամ անխոսության բանալի դարձած
Լերկ բամբասանքի:
Եկեք պարզապես ճանաչեք դուք ինձ,
Ընդունեք պարզված իմ էությունը,
Եվ բազմատեսակ իմ գոյությունը,
Ճանաչե՛ք դուք ինձ, այնպես ինչպես ե՛ս,
Ինչպես որ ե՛ս եմ եսն իմ ճանաչում:

Ինձ մի՛ դատեք դուք,
Իմ ամեն արված,չարվածի համար,
Իմ ամեն ասված,չասվածի համար,
Անխոս լռության ինքնամեռության,
Մտազբաղ գլխիս անշուք կորության,
Շուրթերիս ժպտուն շարժունակության,
Որ նմանվում է հաճախ ծաղրանքի,
Հաճախ անուրախ գոհանակության,
Հաճախ տրտմության ու հեկեկանքի:
Մի՛ դատեք դուք ինձ
Ընդունեք դուք ինձ այնպես,ինչպես կամ,
Եղածիս չափով,
Իսկ ես կընդունեմ
Ձեզ ողջագուրման եզակի ծափով:
Է՛լ  ինձ մի դատեք...

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий