Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում |
Ամեն անկյունում ոտնահետքեր են՝ հնից մինչև նոր,
Մեծ փա՛ռք ու պատի՛վ ապուպապերից մինչ մեր պապերին,
Որ կանգո՛ւն է դեռ, մեր Գալինջաքար բերդը դարավոր։
Ե՛վ դեռ սրերի ու վահանների ձայներն են լսվում,
Ե՛վ սուլոցները նետաձիգների անկոր նետերի,
Այնտեղ չի՛ լռել անգամ անմռունչ,գիժ ու կամակոր,
Վարգերը անկանգ, ու դոփյունները առյուծ-ձիերի։
Բերդի բարձրաբերձ սարալանջից ցած գետակն է հոսում,
Որին հատում մի լայն ճանապարհ կոխորտված ու հին,
Եվ վաղնջական, ծեր ու հնամյա այս բերդի կողքին,
Ծուռ ու մամռոտած խաչքարերը դեռ աղո՜թք են ասում։
Ու երբ ամպերի ծվենները սև, մռա՜յլ, ծանրացա՜ծ,
Նստում են շերտ-շերտ անառիկ բերդի պատերի վրա,
Թվում է դժգոհ, համայն աշխարհի վրա բարկացած,
Մեր գոց շուրթերով ծխո՛ւմ է կարծես,և տրտո՜ւմ է նա։
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Հ.Գ.
Բերդավան ամրոց
Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Գյուղը առաջ գտնվել է 1,5կմ հարավ-արևելք ընկած “Թխաձոր” կոչված վայրում,իսկ 1898 թ.-ին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։
Մինչև 1978-ի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա։ Նախկին տեղում գտնվում է Գալինջաքր բերդը, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։
Комментариев нет:
Отправить комментарий