воскресенье, 18 января 2015 г.

Խառնաշփոթ

Այսօր գիտե՞ս, ես խառնեցի
Լույսն ու գիշերն իրար հետ,
Աստղերը ինձ վերցրեցի,
Բայց արևը տվի հետ։

Ապա ես գոհ հավաքեցի,
Վառ Աստղիկները բոլոր,
Եվ նոր միայն նկատեցի
Լուսնին անփայլ ու մոլոր։

Հետո շիվար ու ակնդետ,
Զմայլվեցի աստղերով,
Ի՞նչ իմանայի որ լուսնի հետ,
Կմարեի՜ն ծոր տալով։

Եվ նոր հանկարծ մտածեցի,
Ի՞նչն էր թերի սիրուս մեջ,
Ինչո՞ւ լալով խավարեցին,
Ու մարեցի՜ն առհավետ։

Մտորեցի ու հասկացա,
Որքա՜ն էի ես մեղավոր,
Որ աստղերին բացի սիրուց,
Լույսն էր լուսնի հարկավոր։

Ես զղջացի և զատեցի՜,
Լույսն ու գիշերն իրարից,
Եվ կարծեցի թե կգտնեմ,
Փայլող արևը նորից։

Բայց սկզբում եկավ գիշեր,
Աստղերն ամբողջ վառվեցին,
Եվ սփռելով երազ ու սեր,
Լուսնի շուրջը շարվեցին։

Եվ այսքանից ի՞նչ դուրս եկավ,
Ի՞նչ հասկացա՝ ես, հոգի՜ս,
Ա՛յն, որ իմն է, ինձ հետ է միշտ,
Եվ մնում է միշտ կողքիս։

Հեղ.Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий