Չէ՜, անկասկա՜ծ, կամ ե՛ս էի,
Կամ էլ դո՛ւ էիր, ի՛մ սիրելի՝
Ինչ-որ հարցում եղել սխալ,
Ուրիշ ո՛չ մի հասկանալի
Ու մշակված պատճառ չկար:
Բայց և իրավ այնպես էլ չէ՛ր,
Թե մենք իրար չէինք ցանկանում,
Այնպե՛ս էլ չէր,
Թե մենք իրա՜ր էինք պատկանում:
Ա՛յ, տե՜ս մեզ հետ ինչ ստացվեց,
Ա՛յ, տե՜ս ինչպես է վերջանում
Ա՛յն կրակի տեղատարափ ջերմությունը,
Երբ ամռանն են նրան վառում.
Դե՛ երևի, ո՛չ ես, ո՛չ դու
Կարիք չունեի՜նք ջերմանալու:
Չէ՜, անկասկա՜ծ, կամ ես էի,
Կամ էլ դու էիր ինչ-որ հարցում եղել սխալ,
Դու սկզբո՜ւմ իմ սիրելի,
Դու երևի ինչ-որ մեկին իմ գրկի մեջ
Մոռանա՜լ էիր գուցե փորձում:
Սակայն վերջո՜ւմ, արդեն վերջո՜ւմ
Ո՛չ լացելդ էր նման լացի,
Ո՛չ ծիծաղդ՝ ծիծաղելի:
Բայց հիշո՞ւմ ես իմ սիրելի
Ո՞նց էիր առաջ գլուխ ջարդում,
Ո՞նց էիր առաջ ոտքդ ջարդում,
Մեր առաջին մանո՜ւկ սիրո ճանապարհին,
Մեր առաջին խղճո՜ւկ սիրո ճանապարհին,
Որը արդեն հետո դարձավ կու՜յս և հպա՜րտ…
Չէ՜, անկասկա՜ծ, կա՛մ ես էի,
Կամ էլ դո՛ւ էիր, ի՛մ սիրելի,
Ինչ-որ հարցում եղել սխալ…
Բայց հիշո՞ւմ ես,
Քանի՜-քանի՜անգամներ ես
Մեր սիրո հետ փորձել խաղա՜լ,
Բայց չպարտվե՜լ:
Իմ ալեկոծ ծով-սրտիս մեջ,
Հմտորեն փորձել լողա՜լ,
Բայց չխեղդվե՜լ:
Ա՜խ, սիրելի՜ս, եթե անկեղծ,
Ապա այսպես մեկնաբանեմ՝
Ո՛չ քո խաղն էր խաղալու պես,
Ո՛չ լողալդ լողի նմա՜ն…
Բայց երևի, ի՜մ սիրելի,
Ո՛չ թե մեզնից ինչ-որ մեկը՝
Այլ հենց ե՛ս եմ եղել սխալ:
Չէ՜, անկասկա՜ծ, մի՛ զարմանա,
Անգան այսքա՜ն քո մեղավոր պատճառներից,
Իմ անմեկին մեկ պատճառն եմ
Ես համարում աններելի,
Ժամանակին իմ աչքերի
Լա ՜յն բացելու ուշացումը…
Սևակ Բերդ