воскресенье, 23 ноября 2014 г.

«Ինձ չեք հասկանա»


Ինձ արգելում են,սաստո՜ւմ են,սաստո՜ւմ,
Ուզում են սերն իմ իմ մեջ սպանել,
Սերս, որ մանկուց պահած իմ սրտում,
Դեռ մինչև հիմա վառ եմ պահպանել։

Հիմա մենակ չեմ, գտել եմ նոր սեր,
Ա՜խ ինչպես և դու իմ անջնջելի,
Բայց տես թե բախտից ինչ է մեզ հասել,
Որ պիտի նորից հանդիպենք էլի։

Գուցե քեզ համար մեկ է ամեն բան,
Դու քո փոքրիկիդ խինդով ես ապրում,
Բայց ես,ա՜խ իսկ ես այդ ոսկե ճամփան,
Սիրուս լռակյաց խանդով եմ նայում։

Ինձ արգելում են, բայց գիտե՜մ,գիտե՜մ,
Որ ոչ ոք կյանքում ինձ չի հասկանում,
Երբ որ արտաքուստ միշտ եմ ժպտադեմ,
Բայց ներսի՜ց,ներսից շա՜տ եմ վշտանում։

Ու ես չգիտեմ ինչ հայացք ընտրեմ,
Ինչ դեմք նկարեմ տաք գլխիս վրա,
Որ սիրո՜ւց, խանդի՜ց հանկարծ չպայթեմ,
Որ հանգիստ վանեմ կերպարը նրա։

Զուր մի՛ ջանացեք, ինձ չեք հասկանա,
Մութ են իմ հոգու աշխարհները՝ մութ,
Ցավ են ու արցունք, որ ինձ անխնա,
Պիտի քայքայեն ներսից ինձ անգութ։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

«Մի խոսքով»

Ես դեռ չե՜մ ապրում,
Եվ ինձ ընծայած տարիները այս՝
Բնավ իմը չեն…
Ես բաշխել եմ այն հավասարապես
Անչար ամեքին,
Որ հետո՛ միայն,
Այն էլ շա՜տ հետո,
Ինձանի՜ց հետո՝
Նոր միայն ապրեմ իմ հառաչանքից
Թղթերին թողած մտորումիս հետ։

Ես դեռ չե՜մ ապրում,
Եվ իմ անկենդան սրտից սկսա՜ծ,
Մինչև արյունոտ երակները իմ՝
Մի ողջ սրբազան ազգ է վայելում։
Ու ես մաս առ մաս,
Հաշտությա՜մբ,սիրով ու  հեռահայաց,
Բացել եմ սիրտն իմ
Բոլորի առաջ։

Ես դեռ չե՜մ ապրում,
Ու գիտեմ ո՞նց է իմ նմանների
Առօրյան անցնում,
Իմ նման այսպես ցնդաբանությամբ
Զբաղվողների,
Փայտից ստացված անկենդան թղթի
Ու պլասմասե գրիչների հետ
Խոսացողների,
Եվ աներևույթ բերաններն իրենց
Լեզու դնողի։
Որ հետո՜ միայն,
Այն էլ շա՜տ հետո,
Ինձանի՜ց հետո,
Ճչա՜ն տառ առ տառ,
Գոռա՜ն բառ առ բառ,
Եվ արժեվորվեն հնչյուն առ հնչյուն։

Ես դեռ չե՜մ ապրում,
Ա՛յ հետո միայն,
Ինձանի՜ց հետո նոր պիտի ապրեմ։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Աշխարհը մի մե՜ծ հրեղեն բոց է

Աշխարհը մի մե՜ծ հրեղեն բոց է,
Իսկ ես մոխիրն եմ այրվող աշխարհի,
Շուրջս ջահեր են, այրվող փողոց է,
Ներսն իմ ցավերն են ամբողջ աշխարհի։
                         。。。
Մահը ցավոտ է ու արյան հոտ է,
Եվ վերջաբանն է վաստակած շահի,
Նա՝ ով հիվանդ է ու մահվան մոտ է,
Տերն է միմիայն հողի ու քարի։
                         。。。
Կյանքն էլ կարոտ է ու արցունքոտ է,
Երազկոտ ցավ է նա անտանելի,
Եվ ով խելառ չէ ու վարանոտ է,
Ինչպե՞ս կտանի վիշտն այս աշխարհի։
                          。。。
Աշխարհը մի մե՜ծ հրեղեն բոց է,
Իսկ մենք մոխիրը մեր այրված դարի,
Եվ ով ցաված է ու սիրտը խոց է,
Տանում է իր հետ ցավերն աշխարհի։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

«Անտառում…»

Ծառերն են շուքով կանգնել կողք կողքի,
Չոր տերևներն են փռված ոտնատակ,
Երկու սիրահար երազկոտ հոգի,
Նստած էին կաղնու զով ստվերի տակ։

Առվակն էր հանդարտ ձորի մեջ հոսում,
Կարկաչով զվարթ, երգով մոգական,
Սակայն նրանցից ոչ ոք չէր խոսում,
Ձուլվել էին կարծես ձայնին դյութական։

Գարո՜ւն էր պարզկա,ծակազա՜րդ,քնքո՜ւշ,
Դողո՜ւմ էին նրանք տերևների պես,
Սիրո շնչանքի մրրիկն էր քնքուշ,
Պարուրել նրանց հոգիներն անտես։

Եվ հազա՜ր ու մի ձայներ էին ելնում,
Ծիլ ու ծառերից, և հողից անգամ,
Տերևներն են լո՜ւռ ծառերից պոկվում,
Ու ընկնում գետնին ճոճվելով տարտամ։

Հանգստություն կար, և անդորր, և սեր,
Ամեն ինչ այնքա՜ն հրաշք էր թվում,
Եվ ո՞վ կկարծեր որ հազա՜ր հույսեր,
Մարում են հանդարտ երկնքի մովում։

Եվ ո՞վ կիմանար, թե լռության մեջ,
Ինչքա՜ն բառեր էին օդում թևածում,
Ու պտույտ տալով իրենց շուրջն անվերջ,
Ինչ որ անանուն թախիծ էին գծում։

Թե ինչ շշնջա՜ց ձայնով երերուն,
Գունատ աղջիկը լռությամբ ճնշված,
Թախծոտ հայացքը նետելով հեռուն,
Դեպի արևի շողերը մաշված։

Հանկարծ ամեհի մի հողմ բարձրացա՜վ,
Պատեց անտառը երաշտ ու մրրիկ,
Կարկաչուն առուն հսկա գետ դարձավ,
Եվ շուրջ բոլորը արեց փոթորիկ։

Ծառերը հանկարծ ճյուղաթափ եղան,
Եվ ծիլ ու ծաղիկ թոշնեցին վախով,
Կորստի ցավից մռայլվեց տղան,
Ու նրա հոգում տիրեց խոր թախիծ։

- Ուզում եմ որ մենք մոռանանք իրար,
Շշնջացել էր աղջիկը ցավով.
- Ես հորինել եմ մի այլ ճանապարհ,
Առավել զվարթ, ուրախ երգերով։

Եվ ինձ թևեր տուր, թե սիրում ես ինձ,
Որ ճախրեմ ազատ երկքում լազուր,
Որ էլ չծորա աչքերիցս ջինջ,
Արտասուքներիս հեղեղը իզուր։

Քեզ հետ ամեն ինչ լավ է,ու գիտե՞ս
Քեզնով եմ լցրել իմ հոգին դատարկ,
Հազա՜ր կսկիծ եմ վստահել ես քեզ,
Ու դարձել սիրուդ անչար հպատակ։

- Ամե՜ն ինչ սեր էր, ամե՜ն ինչ խայտանք,
Եվ շրջվեց ողջը հանկարծ հենց այսպես,
Որ խորթ էր դարձել վիշտ ու տառապանք,
Մտերիմ դարձան հիմա պարզապես։

Տղան ապշահար գլխահակ ու լուռ,
Իր փակ աչքերի թարթիչները թաց,
Սեխմեց ավելի ուժգին ու ամուր,
Եվ այդպես պահեց արցունքը սեխմած։

Նա հեկեկում էր ու ներսից այրվում,
Եվ շիկացել էր սիրտը տարագիր,
Մե՛րթ բարկությամբ էր ուղղակի լցվում,
Մե՛րթ փայփայում էր կիսված սիրտը իր։

Ու նա ուժասպառ հանկարծ երերաց,
Փոթորկված գլուխը ձեռքերին առավ,
Հողոտ մատների արանքից հանկարծ,
Մի կաթիլ աղի արցունք դուրս թռավ։

Կարծես ձուլվել էին երկիր ու երկինք,
Գիշեր ու ցերեկ խարնվել իրար,
Ողջակիզվել էր մի անսո՜ւտ դաշինք,
Մի անզո՜ւսպ լաց էր հնչում միալար։

Արդեն բացվել էր պողպատյա մի դուռ,
Ուր կար վաղեմի քողարկված գաղտնիք,
Նրա կրծքի տակ սիրտն էր ծվարել,
Չարորակ ախտից դարձել էր մի բուռ։

Ծառերն էին շուքով կանգնած կողք կողքի,
Տերևներն էին չոր ընկած ոտնատակ,
Եվ միա՜յն մի լուռ երազկոտ հոգի,
Նստած էր կաղնու մութ ստվերի տակ։
(հատված)

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

«Ոչինչ չթողնես»

Ինձ համար ոչի՜նչ չթողնես կյանքում,
Ո՛չ սեր, ո՛չ անուրջ,պետք չի իմ անգին,
Իմ և քո խամրած սիրո արանքում,
Մեծ պատնեշներ են, ու վերքեր են հին։

Ինձ համար ոչի՜նչ չթողնես, հոգի՜ս,
Տա՛ր և իմ սրտի զարկերը հերթով,
Ա՜խ, քեզնից հետո մեկ է սիրելիս,
Ապրելու եմ ես միայն հավատով։


Հեղ.՝ Սևակ Բայրամյան

«Տողերիս մասին»

Տողերիս վրա դողո՜ւմ եմ, դողո՜ւմ,
Ինչպես ցուրտ քամուց տերևը աշնան,
Որ իմ ազգի մեջ, որ իմ մայր հողում,
Ինձանից երբեք այն չգողանան։

Տողերն իմ մեղմիկ զեփյուռի տեսքով,
Իմ հառաչանքից օդ են բարձրանում,
Ապա իջնելով սրտիս հոգեթով,
Որդիներիս պես նոր կյանք են առնում։

Տողերիս վրա դողո՜ւմ եմ, դողո՜ւմ,
Բայց և նվիրում մարդկանց ու կյանքին,
Որ ցավ աշխարհի այս թոհ ու բոհում,
Երգով, հաշտությամբ զինեմ ամեքին։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան