Ինձ արգելում են,սաստո՜ւմ են,սաստո՜ւմ,
Ուզում են սերն իմ իմ մեջ սպանել,
Սերս, որ մանկուց պահած իմ սրտում,
Դեռ մինչև հիմա վառ եմ պահպանել։
Հիմա մենակ չեմ, գտել եմ նոր սեր,
Ա՜խ ինչպես և դու իմ անջնջելի,
Բայց տես թե բախտից ինչ է մեզ հասել,
Որ պիտի նորից հանդիպենք էլի։
Գուցե քեզ համար մեկ է ամեն բան,
Դու քո փոքրիկիդ խինդով ես ապրում,
Բայց ես,ա՜խ իսկ ես այդ ոսկե ճամփան,
Սիրուս լռակյաց խանդով եմ նայում։
Ինձ արգելում են, բայց գիտե՜մ,գիտե՜մ,
Որ ոչ ոք կյանքում ինձ չի հասկանում,
Երբ որ արտաքուստ միշտ եմ ժպտադեմ,
Բայց ներսի՜ց,ներսից շա՜տ եմ վշտանում։
Ու ես չգիտեմ ինչ հայացք ընտրեմ,
Ինչ դեմք նկարեմ տաք գլխիս վրա,
Որ սիրո՜ւց, խանդի՜ց հանկարծ չպայթեմ,
Որ հանգիստ վանեմ կերպարը նրա։
Զուր մի՛ ջանացեք, ինձ չեք հասկանա,
Մութ են իմ հոգու աշխարհները՝ մութ,
Ցավ են ու արցունք, որ ինձ անխնա,
Պիտի քայքայեն ներսից ինձ անգութ։
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий