воскресенье, 23 ноября 2014 г.

«Մի խոսքով»

Ես դեռ չե՜մ ապրում,
Եվ ինձ ընծայած տարիները այս՝
Բնավ իմը չեն…
Ես բաշխել եմ այն հավասարապես
Անչար ամեքին,
Որ հետո՛ միայն,
Այն էլ շա՜տ հետո,
Ինձանի՜ց հետո՝
Նոր միայն ապրեմ իմ հառաչանքից
Թղթերին թողած մտորումիս հետ։

Ես դեռ չե՜մ ապրում,
Եվ իմ անկենդան սրտից սկսա՜ծ,
Մինչև արյունոտ երակները իմ՝
Մի ողջ սրբազան ազգ է վայելում։
Ու ես մաս առ մաս,
Հաշտությա՜մբ,սիրով ու  հեռահայաց,
Բացել եմ սիրտն իմ
Բոլորի առաջ։

Ես դեռ չե՜մ ապրում,
Ու գիտեմ ո՞նց է իմ նմանների
Առօրյան անցնում,
Իմ նման այսպես ցնդաբանությամբ
Զբաղվողների,
Փայտից ստացված անկենդան թղթի
Ու պլասմասե գրիչների հետ
Խոսացողների,
Եվ աներևույթ բերաններն իրենց
Լեզու դնողի։
Որ հետո՜ միայն,
Այն էլ շա՜տ հետո,
Ինձանի՜ց հետո,
Ճչա՜ն տառ առ տառ,
Գոռա՜ն բառ առ բառ,
Եվ արժեվորվեն հնչյուն առ հնչյուն։

Ես դեռ չե՜մ ապրում,
Ա՛յ հետո միայն,
Ինձանի՜ց հետո նոր պիտի ապրեմ։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий