понедельник, 28 мая 2012 г.
ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՀԻՆ.....
пятница, 25 мая 2012 г.
четверг, 24 мая 2012 г.
էլի մութ գիշեր…
Սիրում եմ գիշերը նստել միայնակ,
Ու մթության մեջ աստղերին նայել,
Երբ որ իմ բախտի դռներն են միշտ փակ,
Երբ որ խավարն է հոգիս հմայել:
Սիրում եմ երբ որ տխուր մի փափագ,
Դռներն է բացում բազում հույզերի,
Դռներն է բացում բազում հույզերի,
Երբ որ իմ հոգին տխուր,գլխահակ,
Երբ խնդրում է որ քեզ մոտ վազեի:
Սիրում եմ նաև պարզապե՜ս սիրել,
Սիրել թե՛ կյանքը,թե՛ բախտիս,թե քեզ,
Զգալ որ դու կաս,ու հույսով ապրել,
Անգամ անտեսված,բայց խելառի պես...
հեղինակ ` Սևակ Բայրամյան
ԻՄ ՀՈՒՇԵՐԻՑ....
Ինչո՞ւ լուսեր չեն վառվում,
Ինչո՞ւ է սիրտը իմ տխուր,
Եվ այս անանց խավարում,
Ես թափառում եմ իզուր:
Ինչո՞ւ ձոռքդ ափիս մեջ
Ես փայփայել չէի ուզում,
Ինչո՞ւ քո դեմքը շրջվեց,
Եվ ինձ տեսնել չէր ուզում:
Ինչո՞ւ է սիրտը իմ տխուր,
Եվ այս անանց խավարում,
Ես թափառում եմ իզուր:
Ինչո՞ւ ձոռքդ ափիս մեջ
Ես փայփայել չէի ուզում,
Ինչո՞ւ քո դեմքը շրջվեց,
Եվ ինձ տեսնել չէր ուզում:
Երբ դու դարձար դեպի տուն,
Ժպիտ խաղաց շուրթերիս,
Բայց դեռ ինչո՞ւ սիրելիս
Ես տուն գնալ չէի ուզում...
Բայց դեռ ինչո՞ւ սիրելիս
Ես տուն գնալ չէի ուզում...
հեղինակ ` Սևակ Բայրամյան
ԱՊՐՈՒՄ ԵՍ ԻՄ ՄԵՋ...
Դու կմնաս իմ հուշերում,
Իմ սրտիս մեջ,
Դու կմնաս արցունքներիս
Դառնության մեջ...
Արդեն գիշեր էր երբ դու գնացիր,
Ու աստղերը լուռ ճամփատ էին գծում,
Դու այդ երեկո աննման էիր,
Դու այդ երեկո նմանվում էիր
Մի ինչ-որ ուրիշ մեկ այլ աղջկա,
Իմ երազներում հանդիպած մեկին,
Որ իրականում գուցէև չկա..
Ես անհույս էի,քեզ հետ չէի կանչում,
Միայն այն հույսով,թե մի օր կգաս,
Օտար էիր դարձել,քեզ չէի ճանաչում,
Գիտեի սրտիս դու վերք կդառնաս:
Արդեն հոգնել եմ,
Ու ամեն պահի ուզում եմ թախծել,
Եվ ամեն անգամ ես քեզ հիշելիս,
Ուզում եմ սիրտս աշխարհին բացել:
Շուրջս դատարկ է,
Բայց կարծես մեղմիկ շունչդ եմ զգում,
Ու լուռ շրջվելով տեսնում եմ որ ես
Մեն-մենակ եմ այս տխուր աշխարհում:
Ես համբուրում եմ իմ ձեռքերը ցուրտ,
Որ իմ շուրթերց,
Իմ ջերմությունից,
Հավատացնեմ ինձ,
Թե քո շուրթերն են ձեռքս համբուրում:
Մի սեր ու մի կյանք,և մենավոր սիրտ,
Որ արտասվելով ապրում են իմ մեջ,
Մի արցունք,մի լաց,հմայիչ ժպիտ,
Դեռ կփայփայեմ իմ հուշերիս մեջ...
Իմ սրտիս մեջ,
Դու կմնաս արցունքներիս
Դառնության մեջ...
Արդեն գիշեր էր երբ դու գնացիր,
Ու աստղերը լուռ ճամփատ էին գծում,
Դու այդ երեկո աննման էիր,
Դու այդ երեկո նմանվում էիր
Մի ինչ-որ ուրիշ մեկ այլ աղջկա,
Իմ երազներում հանդիպած մեկին,
Որ իրականում գուցէև չկա..
Ես անհույս էի,քեզ հետ չէի կանչում,
Միայն այն հույսով,թե մի օր կգաս,
Օտար էիր դարձել,քեզ չէի ճանաչում,
Գիտեի սրտիս դու վերք կդառնաս:
Արդեն հոգնել եմ,
Ու ամեն պահի ուզում եմ թախծել,
Եվ ամեն անգամ ես քեզ հիշելիս,
Ուզում եմ սիրտս աշխարհին բացել:
Շուրջս դատարկ է,
Բայց կարծես մեղմիկ շունչդ եմ զգում,
Ու լուռ շրջվելով տեսնում եմ որ ես
Մեն-մենակ եմ այս տխուր աշխարհում:
Ես համբուրում եմ իմ ձեռքերը ցուրտ,
Որ իմ շուրթերց,
Իմ ջերմությունից,
Հավատացնեմ ինձ,
Թե քո շուրթերն են ձեռքս համբուրում:
Մի սեր ու մի կյանք,և մենավոր սիրտ,
Որ արտասվելով ապրում են իմ մեջ,
Մի արցունք,մի լաց,հմայիչ ժպիտ,
Դեռ կփայփայեմ իմ հուշերիս մեջ...
հեղինակ ` Սևակ Բայրամյան
ԱՆԿԵՂԾ ԽՈՒՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ...
Սիրեցի,սիրեցի՛ քեզ իմ սեր,
Տիրեցի,տվեցի՛ զուր հույսեր,
Դու անզոր,ես հզոր ստելում,
Թողեցի ափսոսանք ու հույզեր:
Ես ժպտում եմ, դու թաղծում ես ու լացում,
Սրտիդ դուռը է՛լ ինձ համար չես բացում,
Դե ի՞նչ արած, մնա՜ս բարով սիրելի՛ս,
Դո՛ւ իմ անգին,հազարերորդ հիացում...
Տիրեցի,տվեցի՛ զուր հույսեր,
Դու անզոր,ես հզոր ստելում,
Թողեցի ափսոսանք ու հույզեր:
Ես ժպտում եմ, դու թաղծում ես ու լացում,
Սրտիդ դուռը է՛լ ինձ համար չես բացում,
Դե ի՞նչ արած, մնա՜ս բարով սիրելի՛ս,
Դո՛ւ իմ անգին,հազարերորդ հիացում...
հեղինակ ` Սևակ Բայրամյան
ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԵՐՑ...
Մայր ի՛մ,երնեկ քո աչքերում,
Երբեք արցունք չլիներ,
Ամեն վայրկյան քո գրկի մեջ,
Մանկան հոգին իմ լիներ:
Չլինեի քեզնից հեռու,
Միշտ լինեինք իրար հետ,
Ինձ բերեցին ծառայելու,
Չկար հույսի արահետ:
Անհոգ ապրել ես չեմ կարող,
Չեմ էլ կարող չհիշել,
Քո մայրական սիրտդ սիրող,
Եվ ջերմ ժպիտդ հիշել:
Օտար հեղի օտար գրկում,
Օտար կյանքիս ճամփեքին,
Չեմ մոռանա երբեք մայր իմ,
Կարոտակեզ քո հոգին...
Երբեք արցունք չլիներ,
Ամեն վայրկյան քո գրկի մեջ,
Մանկան հոգին իմ լիներ:
Չլինեի քեզնից հեռու,
Միշտ լինեինք իրար հետ,
Ինձ բերեցին ծառայելու,
Չկար հույսի արահետ:
Անհոգ ապրել ես չեմ կարող,
Չեմ էլ կարող չհիշել,
Քո մայրական սիրտդ սիրող,
Եվ ջերմ ժպիտդ հիշել:
Օտար հեղի օտար գրկում,
Օտար կյանքիս ճամփեքին,
Չեմ մոռանա երբեք մայր իմ,
Կարոտակեզ քո հոգին...
հեղինակ ` Սևակ Բայրամյան
ՆՐԱ ԱՆՈՒՆԸ...
Նրա անունը սառեց շուրթերս,
Ցավով եմ հիշում..
Թախիծով լցրեց իմ ցաված հոգիս,
Ու ստվերի պես կորավ մշուշում...
Նրա անունը էլ չեմ կրկնի,
Հասկացել եմ ես.
Բախտը տվել էր,բախտն էլ կտանի,
Գիշերվա անուշ երազների պես:
Ցավով եմ հիշում..
Թախիծով լցրեց իմ ցաված հոգիս,
Ու ստվերի պես կորավ մշուշում...
Նրա անունը էլ չեմ կրկնի,
Հասկացել եմ ես.
Բախտը տվել էր,բախտն էլ կտանի,
Գիշերվա անուշ երազների պես:
հեղինակ ` Սևակ Բայրամյան
среда, 23 мая 2012 г.
ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ...
Անունդ տալիս՝
Լռություն է իջնում շուրթերիս,
Անունդ տալիս՝
Հիշում եմ ես քեզ ինձ համբուրելիս:
Անունդ տալիս՝
Լուռ արցունքներ են իջնում այտերիս...
Ես որոշում եմ անունդ չտամ,
Դե էլ ինչ է ինձ մնում սիրելիս:
Բայց ես սիրում եմ'
Երբ որ արցունք է իջնում այտերիս,
Ու ջուր է դառնում
Ծարավ շուրթերիս:
Բայց ախր ինչպես
Անունդ չտամ..
Լռե՞մ սիրելիս.
Երբ որ ուրախ եմ
Տխրել եմ ուզում՝
Անունդ եմ տալիս.
Երբ որ տխուր եմ
Ժպտալ եմ ուզում՝
Անունդ եմ տալիս.
Պարզապես հոգի՛ս,ես քեզ կանչելիս,
Էլի ու էլի անունդ եմ տալիս...
Ահա թե ինչ է լինում սիրելիս'
Անունդ տալիս…
հեղինակ ` Սևակ Բայրամյան
вторник, 22 мая 2012 г.
ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆԵԼՒ ՊԱՀԻՆ,,,
Ս/Թ-ի հունիսի 1-ին Թուրքական բանակի զինծառայողը, սահմանն անցնելու ժամանակ գերի է ընկել, նկարում պատկերվածը հենց ինքն է, սակայն Թուրքական բանակի ենթադրյալ սպա Ս.Սուկաևի խնդրանքով, գերին բաց է թողնվել, Սուկաևը այս <<ապրանքի>> դիմաց առաջարկել էր իր կնոջը,17-ամյա դստերը ու 49-ամյա մորը: փոխանակությունը կատարված է:
Որից հետո Թուրքական սպայական անձնակազմից երկուսը՝ Դ.Կազյոլը և Է.Ֆունտիկը նրան զինափափում, մերկացնում են, ու ուղարկում 3-ամսյա կալանքի,նայեք նկարում...................►:
ահա՛, սա էլ թուրք դիպուկահարներից մեկը, առանց մեկնաբանության...
պատրաստեց՝ Ս.Բայրամյանը
понедельник, 21 мая 2012 г.
Տե՛ր իմ, ես գիտեմ
Տե՛ր իմ, ես գիտեմ, որ ինձ սիրում ես,
Սիրում անկասկած,
Իսկ ես քո տված այդ սիրո դիմաց գործում եմ մեղքեր՝
Նույնիսկ գիտակցված,
Եվ յուրաքանչյուր այդ մեղքիս համար լալիս ես կամաց՝
Քո գահին նստած,
Եվ քո այդ թախծոտ աչքերով բարի դարձյալ նայում ես,
Որ հանկարծ ոտքս մի քարի չառնի:
Տե՛ր իմ, ինչո՞ւ ես ինձ սիրում այդքան,
Ինչո՞ւ ես օրհնում ինձ, Տե՛ր իմ, դու այդքան,
Չէ՞ որ ես մեկն եմ՝ մեղքերով պատված,
Չէ՞ որ անարժան մեկն եմ քո դիմաց,
Ասա՝ ինչու ես սիրում ինձ, Աստվա՛ծ,
Մի՞թե կարող ես սիրել այն մեկին,
Որ անգութ սրտով քեզ գամեց խաչին,
Մի՞թե կարող ես սիրել այն մեկին,
Որ դեռ գերի է աշխարհի մեղքին,
Ինչո՞ւ ես սիրում, ասա՛ ինձ, Տե՛ր իմ:
Հանկարծ լսեցի մի ձայն երկնքից,
Որ բարի ձայնով աղաղակեց ինձ.
-Տեր Աստված սեր է, սեր է անսահման,
Հայր Աստված սեր է,
Դրա համար էլ Նա քեզ կսիրե:
Մարի Թորոսյան
Подписаться на:
Сообщения (Atom)