Դու կմնաս իմ հուշերում,
Իմ սրտիս մեջ,
Դու կմնաս արցունքներիս
Դառնության մեջ...
Արդեն գիշեր էր երբ դու գնացիր,
Ու աստղերը լուռ ճամփատ էին գծում,
Դու այդ երեկո աննման էիր,
Դու այդ երեկո նմանվում էիր
Մի ինչ-որ ուրիշ մեկ այլ աղջկա,
Իմ երազներում հանդիպած մեկին,
Որ իրականում գուցէև չկա..
Ես անհույս էի,քեզ հետ չէի կանչում,
Միայն այն հույսով,թե մի օր կգաս,
Օտար էիր դարձել,քեզ չէի ճանաչում,
Գիտեի սրտիս դու վերք կդառնաս:
Արդեն հոգնել եմ,
Ու ամեն պահի ուզում եմ թախծել,
Եվ ամեն անգամ ես քեզ հիշելիս,
Ուզում եմ սիրտս աշխարհին բացել:
Շուրջս դատարկ է,
Բայց կարծես մեղմիկ շունչդ եմ զգում,
Ու լուռ շրջվելով տեսնում եմ որ ես
Մեն-մենակ եմ այս տխուր աշխարհում:
Ես համբուրում եմ իմ ձեռքերը ցուրտ,
Որ իմ շուրթերց,
Իմ ջերմությունից,
Հավատացնեմ ինձ,
Թե քո շուրթերն են ձեռքս համբուրում:
Մի սեր ու մի կյանք,և մենավոր սիրտ,
Որ արտասվելով ապրում են իմ մեջ,
Մի արցունք,մի լաց,հմայիչ ժպիտ,
Դեռ կփայփայեմ իմ հուշերիս մեջ...
Իմ սրտիս մեջ,
Դու կմնաս արցունքներիս
Դառնության մեջ...
Արդեն գիշեր էր երբ դու գնացիր,
Ու աստղերը լուռ ճամփատ էին գծում,
Դու այդ երեկո աննման էիր,
Դու այդ երեկո նմանվում էիր
Մի ինչ-որ ուրիշ մեկ այլ աղջկա,
Իմ երազներում հանդիպած մեկին,
Որ իրականում գուցէև չկա..
Ես անհույս էի,քեզ հետ չէի կանչում,
Միայն այն հույսով,թե մի օր կգաս,
Օտար էիր դարձել,քեզ չէի ճանաչում,
Գիտեի սրտիս դու վերք կդառնաս:
Արդեն հոգնել եմ,
Ու ամեն պահի ուզում եմ թախծել,
Եվ ամեն անգամ ես քեզ հիշելիս,
Ուզում եմ սիրտս աշխարհին բացել:
Շուրջս դատարկ է,
Բայց կարծես մեղմիկ շունչդ եմ զգում,
Ու լուռ շրջվելով տեսնում եմ որ ես
Մեն-մենակ եմ այս տխուր աշխարհում:
Ես համբուրում եմ իմ ձեռքերը ցուրտ,
Որ իմ շուրթերց,
Իմ ջերմությունից,
Հավատացնեմ ինձ,
Թե քո շուրթերն են ձեռքս համբուրում:
Մի սեր ու մի կյանք,և մենավոր սիրտ,
Որ արտասվելով ապրում են իմ մեջ,
Մի արցունք,մի լաց,հմայիչ ժպիտ,
Դեռ կփայփայեմ իմ հուշերիս մեջ...
հեղինակ ` Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий