четверг, 24 мая 2012 г.

էլի մութ գիշեր…

Սիրում եմ գիշերը նստել միայնակ,
Ու մթության մեջ աստղերին նայել,
Երբ որ իմ բախտի դռներն են միշտ փակ,
Երբ որ խավարն է հոգիս հմայել:


Սիրում եմ երբ որ տխուր մի փափագ,
Դռներն է բացում բազում հույզերի,
Երբ որ իմ հոգին տխուր,գլխահակ,
Երբ խնդրում է որ քեզ մոտ վազեի:

Սիրում եմ նաև պարզապե՜ս սիրել,
Սիրել թե՛ կյանքը,թե՛ բախտիս,թե քեզ,
Զգալ որ դու կաս,ու հույսով ապրել,
Անգամ անտեսված,բայց խելառի պես...
հեղինակ `  Սևակ  Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий