четверг, 24 мая 2012 г.

ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԵՐՑ...

Մայր ի՛մ,երնեկ քո աչքերում,
Երբեք արցունք չլիներ,
Ամեն վայրկյան քո գրկի մեջ,
Մանկան հոգին իմ լիներ:

Չլինեի քեզնից հեռու,
Միշտ լինեինք իրար հետ,
Ինձ բերեցին ծառայելու,
Չկար հույսի արահետ:


Անհոգ ապրել ես չեմ կարող,
Չեմ էլ կարող չհիշել,
Քո մայրական սիրտդ սիրող,
Եվ ջերմ ժպիտդ հիշել:


Օտար հեղի օտար գրկում,
Օտար կյանքիս ճամփեքին,
Չեմ մոռանա երբեք մայր իմ,
Կարոտակեզ քո հոգին...
հեղինակ `  Սևակ  Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий