среда, 23 мая 2012 г.

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ...


Անունդ  տալիս՝
  Լռություն է իջնում շուրթերիս,
Անունդ  տալիս՝
  Հիշում եմ ես քեզ ինձ համբուրելիս:
Անունդ  տալիս՝
  Լուռ արցունքներ են իջնում այտերիս...
Ես որոշում եմ անունդ չտամ,
  Դե էլ ինչ է ինձ մնում սիրելիս:
Բայց ես սիրում եմ'
  Երբ որ արցունք է իջնում այտերիս,
Ու ջուր է դառնում
  Ծարավ շուրթերիս:
Բայց ախր ինչպես 
  Անունդ չտամ..
Լռե՞մ  սիրելիս.
  Երբ որ ուրախ եմ
Տխրել եմ ուզում՝
  Անունդ եմ տալիս.
Երբ որ տխուր եմ
  Ժպտալ եմ ուզում՝
Անունդ եմ տալիս.
  Պարզապես հոգի՛ս,ես քեզ կանչելիս,
Էլի ու էլի անունդ եմ տալիս...
  Ահա թե ինչ է լինում սիրելիս'
Անունդ տալիս…

հեղինակ `  Սևակ  Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий