Ի՞նչ էլ եղած լինի՝
Քայլե՜լ է պետք,
Թեկուզ ո՛չ քեզ համար,
Ո՛չ էլ առողջ ոտքով:
Ի՞նչ էլ եղած լինի,
Տեսնե՜լ է պետք,
Թեկուզ ճամփան խավար,
Ո՛չ քո գտած հետքով:
Ի՞նչ էլ եղած լինի՝
Զգա՜լ է պետք,
Ինչքան որ ցավն է խելագար
Այդքան և մարդն է խելքով...
Ի՞նչ էլ եղած լինի՝
ԱՊՐԵ՜Լ է պետք…
Թեկուզ ո՛չ քեզ համար,
Ո՛չ քո ուզած կյանքով:
Սևակ Բերդ
Քայլե՜լ է պետք,
Թեկուզ ո՛չ քեզ համար,
Ո՛չ էլ առողջ ոտքով:
Ի՞նչ էլ եղած լինի,
Տեսնե՜լ է պետք,
Թեկուզ ճամփան խավար,
Ո՛չ քո գտած հետքով:
Ի՞նչ էլ եղած լինի՝
Զգա՜լ է պետք,
Ինչքան որ ցավն է խելագար
Այդքան և մարդն է խելքով...
Ի՞նչ էլ եղած լինի՝
ԱՊՐԵ՜Լ է պետք…
Թեկուզ ո՛չ քեզ համար,
Ո՛չ քո ուզած կյանքով:
Սևակ Բերդ
Комментариев нет:
Отправить комментарий