вторник, 14 апреля 2015 г.

Ճի՜շտ հասկացեք...

Ճի՜շտ հասկացեք,
Հաճախակի բարկանում եմ
Ո՛չ թե ինչ-որ մեկի վրա,
Եվ կամ մեկ այլ
Տգետ մարդու վատ արարքի,
Այլ պարզապես
Երե՜ս առած ժամանակի,
Որ մանկան պես անհամընթաց սլաքներով,
Միշտ իր սիրած
<<Հո՜պ զիլինա>> խաղն է խաղում,
Ու ո՛չ նայում, ո՛չ լսում է,
Ո՛չ էլ հաճախ ժամանակին
                                Կա՜նգ է առնում ...

Սևակ Բերդ

Комментариев нет:

Отправить комментарий