среда, 14 мая 2014 г.

« Կարմիր ծաղիկը…»


Բուրում է հողը և դաշտը կանաչ,
Ծաղկած ծառերն են քնքշորեն բուրում,
Իսկ ես կարոտով քո ճամփին կանգնած,
Իմ տենչերն եմ ցավով գուրգուրում։

Ոչինչ չի փոխվել, նույնն է ամեն բան,
Եվ դաշտում այն նույն ծաղիկն է բուսնել,
Ուր ես հատել էի մի օր քո ճամփան,
Ու քեզ էի սիրով նրան նվիրել։

Բայց հիմա կարմիր թերթերը նրա,
Թափվել են գարնան խոր հառաչանքից,
Ու տարածվելով խոտերի վրա,
Գծել են թոշնած սիրո ուրվագիծ։

Եվ նրա վրա անձրև է պեղում,
Արցունքոտելով ցողունը մաշված,
Բայց մնում է նա դեռ իր հին տեղում,
Ինձ նման մոլոր, ինձ պես շվարած։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий