среда, 14 мая 2014 г.

« Խոստովանություն…»

Ինչ լինում է թող որ լինի՝ այսօր կասեմ,
Անգամ աշխարհն ըմբոստանա փլվի գլխիս,
Բա՛վ է արդեն, ինչքա՞ն պիտի էլ սպասեմ՝
Ու թաքցնեմ, որ սիրում եմ քեզ սիրելիս։

Այսօր դեղնաձ հին գրքի պես պիտի բացվեմ,
Քո զարմացած մտամոլոր հայացքիդ դեմ,
Անգամ եթե քո մերժումի խոսքից խոցվեմ,
Ու հեռանամ ափսոսանքով ու տխրադեմ։

Ես ինքս ինձ ինչպե՞ս խաբեմ,թե չեմ սիրում,
Ի՞նչ դիմակով զգաստանամ ես իմ առաջ,
Ես կապրեմ դեռ, բայց ա՛յ սիրտս չի համբերում,
Ու ակամա բերում է ինձ քեզ ընդառաջ։

Այսօր կասեմ, միայն թե դու մի՛ բարկացիր,
Մի՛ շպրտիր դրժումիդ խոսքն իմ երեսին,
Դու էլ ինձ պես ու ինձ նման սիրտդ բացիր,
Եվ զրուցենք մենք կարոտով սիրո մասին։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий