понедельник, 24 марта 2014 г.

Ինքնագիր (պոեմ)...

ՄԱՍ 1
Ես հիշո՜ւմ եմ դեռ,պահում անմոռաց,
Օրերը բոլոր ապրած իմ կյանքի,
Թե՛ գունեղ այնքան,թե՛ սևավորված,
Եվ թե վշտի մեջ,տարակուսանքի:

Ես հիշո՜ւմ եմ դեռ և սերերն անցած,
Եվ կախարդանքը նրանց հմայքի,
Նաև անցյալում վաղուց մոռացված,
Հառաչանքը իմ խո՜ր ափսոսանքի:

Եվ մանկությո՜ւնն եմ սոսկումով հիշում,
Անուշ ժպիտով մեր դեմքերը լի,
Ամեն ինչ անհետ կորավ մշուշում,
Օրերը անհոգ այնքա՜ն սիրելի:

Ե՛վ կորուստներն եմ իմ հիշում տանջալի,
Հարազատ մարդկանց ժպիտներն անմեռ,
Որ ես միշտ այսպես ցավ կարոտով լի,
Պահել եմ իմ մեջ բազում տարիներ:

Ե՛վ հեքիաթներն եմ մանկության հիշում,
Ինձ համար այնքա՜ն անհավատալի,
Որ ես դեռ մանուկ,բայց չէի հավատում,
Գոյությանը այդ սուտ կերպարների:

Եվ ծառն եմ հիշում ես եղրևանի,
Լուսամուտիս տակ,բա՜րձր,բուրավե՜տ,
Ե՛վ ծաղկամանի մեջ իմ հին սեղանի,
Ե՛վ բույրը նրա անո՜ւշ,հոտավե՜տ:

Բայց ժամանակի հետ ծառն էլ չորացավ,
Ե՛վ փունջը թոշնեց իմ հին սեղանի,
Բայց սիրտն իմ երբե՜ք դա չմոռացավ,
Քաղձր հուշերն այդ,ջի՜նջ,հնամենի՜:

Ե՛վ տունն եմ հիշում,ե՛վ բակը մեր հին,
Ե՛վ մեր մանկական խաղերը բոլոր,
Երբ հաշտ ու անուշ մեկ մեկի կողքին,
Նստում էինք,խոսում,հրճվում ամեն օր:

Բայց դա էլ անցավ,մնաց հին հուշեր,
Ժամանակի պես անդարձ ու անկանգ,
Եվ ինչքա՜ն անկեղծ մանկական սերեր,
Մարեցին հավերժ անտեր ու անկյանք:


ՄԱՍ 2
Ու ակամայից և քեզ հիշեցի,
Արդեն մոռացված առաջին իմ սեր,
Որ ժամանակի հետ ես կորցրեցի,
Ու մանաց քաղձր ու դառնալի հուշեր:

Եվ քո առաջին հայացքն եմ հիշում,
Խոստովանանքդ անկե՜ղծ,մանկակա՜ն,
Ե՛վ խրովքը քո այնքա՜ն անզիճում,
Ե՛վ համբույրդ ջի՜նջ ու անապական:

Ե՛վ լուսամուտն եմ քո կիսաբաց հիշում,
Հին ու փայտաշեն,այնքա՜ն սիրելի,
Երբ ես կանգնում էի այդ նույն փողոցում,
Քեզ էի սպասում խենթ կարոտով լի:

Ե՛վ գալիս էիր դու քայլքով վախվորած,
Սիրառա՜տ այնքան,ու ջի՜նջ կարոտով,
Ե՛վ գիշերում այդ սևով ծացկված,
Իրար էինք գրկում սիրատենչ սրտով:

Ե՛վ մեր առաջին համբույրն եմ հիշում,
Անշա՜րժ,կիսաբա՜ց քո նուրբ շուրթերի,
Ու քո տենչանքի վա՛խն էր մեզ հուշում,
Ցոլքը քո սիրո՜ւն, անթարթ աչքերի:

Ե՛վ հետևում էր մեզ գիշերը մռայլ,
Իր մութ հայացքի ծանրության ներքո,
Ու դարձնում էր անտես ու անփայլ,
Ժպիտները մեր,թե՛ իմ,և թե՛ քո:

Բայց զգում էի ես շոյանքով հստակ,
Դողացող սահքից իմ ցուրտ մատների,
Թե ինչպե՞ս էին շուրթերը քո տաք,
Ժպտում այնքա՜ն մեղմ,պարզ ու անթերի:

Ե՛վ երջանկացած հայացքները մեր,
Ե՛վ մեզ շղթայած անդորրն եմ հիշում,
Երբ անձա՜յն ու լո՜ւռ սիրահար շուրթեր,
Լռությունով էին շատ հաճախ խոսում:

Բայց և շատ հաճախ դողում էր սիրտն իմ,
Ու ճնշում հոգիս անծանոթ վախով,
Որքա՜ն էլ լինեիր ինձ հավատարիմ,
Եվ կապված լինեիր ինձ սուտ հավատով:

Բայց անցավ օրեր,ու անցավ տարի,
Եվ դո՛ւ էլ անցար սուտ երազի պես,
Որ առաջ կյա՜նք էիր,գա՜նձն էիր աշխարհի,
Հիմա ինձ համար ոչի՛նչ ես կարծես:

Հիշո՜ւմ եմ ողջը,ամե՜նն եմ հիշում,
Թե ինչպե՞ս,ինչի՞ց ցավեց իմ հոգին,
Եվ ո՞վ,կամ ի՞նչն էր ցավերն իմ բուժում,
Նստած սիրատենչ,գունատ իմ կողքին:

Մենակ էի,անօգ,մռայլ կյանքի դեմ,
Ո՛չ միայն սիրուս կորուստի ցավից,
Բայց եվ ապրում էի հաշտ ու ժպտադեմ,
Ու չէի գանգատվում դժկամ աշխարհից:

ՄԱՍ 3
Սիրո մրմունջը դեռ կանցնի էլի,
Ու դե՛ռ կգտնեմ սիրատենչ սրտեր,
Սիրուց առավե՜լ ցավն անտանելի,
Հայրակա՜ն սիրուս անդարձ կորուստն էր:

Եվ ցավն այդ տիրաբար մոռացնել տվեց,
Դժկամ աշխարհում ամե՜ն-ամե՜ն ինչ,
Կարծես թե կյանքում ամե՜ն ինչ լռեց,
Չմնաց խոսուն կյանքում էլ ոչինչ:

Պատանի էի դեռ երբ հա՛յրն իմ գնաց,
Մահվանն անպատրաստ ու անժամանակ,
Քաղձր ու սրտատանջ հուշերը մնաց,
Ջերմագի՜ն այնքան,աշխարհից էլ թանկ:

Մարե՛ց ժպիտն իմ,երջանի՜կ,անհո՜գ,
Լռե՛ց շուրթերն իմ ծիծաղկո՜տ,խոսո՜ւն,
Ե՛վ իմ հրավառ աչքերից ցավոք,
Հիմա դառնալի արցունք է հոսում:

Կշեռքի նման ցավն է՛լ չափ ունի,
Լինում է ավել,կամ առավել շատ,
Բայց ո՞րն է արժեքն իմ խոսքի հնչյունի,
Երբ դեմ եմ ելնում կյանքի դեմ անհաղթ:

Վիշտն էլ ծովի պես խորություն ունի,
Նաև մակերեսն է ավել կամ պակաս,
Վիշտ է՛լ կա անգամ երկնի անհունի,
Լայնքին չի՛ հասնի, թե անգամ ցանկաս:

Իսկ ո՞րն է չափն այս իմ մեծ կորուստի,
Հա՛յր էի քեզ կոչում գեթ այդ մի բառով,
Մինչ դեռ մոտ հազա՜ր բառով ես պիտի,
Գոչե՛ի անունդ մանկան շուրթերով:

Բայց ո՛ւշ է հիմա ու ես անկարող,
Անզո՜ր եմ,ոչի՜նչ չեմ կարող փոխել,
Եվ հուրն աչքերիս,արցունքից մարող,
Միայն զղջումի մոխիր է թողել:

Քո հայացքի դեմ շա՜տ եմ մեղավոր,
Բայց և ներմանդ ես չե՛մ սպասում.
Քանի որ քո՛ ջերմ հայրական սիրով,
Մի՜շտ էիր քնքշանքի խոսքեր ինձ ասում:

Սիրով եմ եղել,բայց և անզիճում,
Եվ հաճախակի քո դեմ եմ ելել,
Միշտ ճնշում էր ինձ մի ջե՜րմ ցանկություն,
Որը մինչ հիմա դեռ չի էլ մարել:

Հաճախակի էիր դու խոհուն քայլում,
Այնքա՜ն մտածկոտ,այնքա՜ն մտազբաղ,
Հաճախ աչքերդ վշտից էին փայլում,
Հաճախ էլ վիշտն էր գգվում քեզ անվախ:

Մե՛ծ էր քո հոգին ու այնքա՜ն զորեղ,
Ու ինչքա՜ն վիշտ էիր քո ներսում պահում,
Թե դժգույն բոցով,թե վառ ու գունեղ,
Միշտ հոգուդ խորքն էին հեշտագին սահում:

Ու բանտո՛ւմ էիր քո ներսում անխրով,
Անքանդ շղթայով ամուր շղթայում,
Ե՛վ մեղմում էիր այն արբեցման գինով,
Սե՜ր ու զայրույթո՜վ քո մեջ փայփայում:

Ինձ միշտ է հուզել քո աշխարհն անհայտ,
Եվ քո հայրական բարդ կերպարը սուրբ,
Երբ թվո՞ւմ էր թե ողջն էր ակնհայտ,
Ինչպես մեծ հոգիդ անկպչուն ու նուրբ:

Մե՜ծ էր սիրտը քո,բայց կյանքն էր անգութ,
Ինքնագո՜հ,խռո՜վ հաշտարարի պես,
Բայց այգեբացին պատե՛լ էր սև մութ,
Աչքե՜րը քո ջինջ՝ սև գիշեր որպես:

Ու դու քնեցի՜ր մութ այգեբացին,
Հավիտյա՜ն ու լո՜ւռ,որդուդ գրկի մեջ,
Ոտքե՜րն իմ եղբոր դողով ծնկեցին,
Քեզ կրծքին սեղմած թաղծալի՜ ու խե՜ղճ:

Ու ննջեցի՜ր դու հավիտյան հա՛յր իմ,
Անհա՜գ կարոտի կսկիծով արբած,
Համբարձվե՛ց երկինք քո սիրող հոգին,
Այնքա՜ն թանկագին,ջերմ ու սրտաբաց:

...Ու շիրիմին քո ծիլեր են բուսնում,
Ե՛վ քարն է հաճախ ձյունաթա՜ց,խոնա՜վ,
Արդյոք դու հիմա բնավ չե՞ս մրսում,
Չե՞ս զգում արդյոք դու քաղձ կամ ծարավ:

Գուցե հանգի՞ստ ես,անհո՜գ ես անցա՜վ,
Ու առաջվա պես գունատ չես քայլում,
Տե՛ս, այգը եկա՜վ, տե՛ս,այգը անցա՜վ,
Մի՞թե կյանքը քեզ էլ չի հմայում:

Գուցե անցել է խրովքը հոգուդ,
Ու հաշտ ես արդեն մռայլ կյանքի դեմ,
Բայց ես չե՛մ հաշտվել վշտիս հետ անգութ,
Եվ միշտ կողքիս ես ողջ ու ժպտադեմ:

ՄԱՍ 4
Մայրի՛կ սիրելի,ես սարսափո՛ւմ եմ,
Դողո՜ւմ եմ ճնշող ինձ պատած ցավից,
Հաճա՛խ անպատճառ ես զուր ցավում եմ,
Ու զարմանո՛ւմ եմ հաճախ ինձանից:

Մայրի՜կ,հայացքն իմ մե՛րթ գունատվում է,
Մե՛րթ այտս թրջվում հոսող արցունքից,
Ե՛վ հաճախակի ինձ միշտ թվում է,
Ցավերիս միայն դու ես կարեկից:

Ես այնքա՜ն կույր եմ,այնքա՜ն թույլ,անօ՜գ,
Մա՜յր իմ, վշտիս հետ դո՛ւ ես մնացել,
Ինչքա՜ն եղել ես լուռ ու մտահոգ,
Մի՛շտ ես հոգատար դու ինձ ժպտացել:

Ե՛վ հաճախ ես եմ քեզ լուռ ժպտացել,
Հաճա՛խ սփոփել քեզ ջերմ խեսքերով,
Երբ որ ի՛նքդ ես վշտից կուրացել,
Ինձ այնքա՜ն ճնշող քո արցունքներով:

Դու կյանքում շա՜տ ես կորուստ ունեցել,
Ու վի՛շտն է պահում հետքերը դեռ տաք,
Մա՛յր իմ,բայց հաշտ ես դու միշտ մնացել,
Աստծո վճռի դեմ,բյուր ցավերի տակ:

Ու ապրո՜ւմ ենք դեռ,ու ուժեղացա՜ծ,
Ցավի՛ց ապտակած մեր կորուստների,
Եվ նշմարվում է դեռ հետքը չցամքած,
Հետքը՝ արյունոտ նրա մատների:

Բայց ես ամո՛ւր եմ, խե՛նթ ու անկոտրո՛ւն,
Միշտ ցավերի՜ց է ամրանում հոգին,
Եվ ինչքա՜ն շատ է վիշտն իմ ծանրանում,
Այդքա՜ն դառնում եմ քաջ ու մոլեգին:

Եվ տանո՜ւմ է ինձ մի անսուտ հավատ,
Ճամփեքով կյանքի անծանոթ ու հին,
Ու քայլո՛ւմ եմ ես անկանգ ու հպարտ,
Մութ ուղիներով անանց ու խրթին...
(...անավարտ)







Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий