пятница, 24 января 2014 г.

Ճանապարհ…

Ինչքա՜ն մարդ է քայլել
Մաշված,քարոտ այս ճամփով,
Մեկը ուրախ հրճվանքի մեջ,
Մեկը գունատ հայացքով։
Եվ հարսանյաց շքախմբով,
Նաև մահվան թափորի,
Մեկը արբած օրորվելով,
Արված գործից հացփորի,
Մեկն էլ կարոտ ու գրկաբաց,
Սպասումով է կանգնել,
Հետո փոշման աչքերը թաց,
Ափսոսանքով հետ դարձել։
Ինչքա՜ն վազող ժիր մանուկներ,
Սայթակել են,ելել ու քայլել,
Եվ քանի՜ հաշտ սիրող զույգեր,
Ծածուկ վախով համբուրվել։
Է՜հ ճանապարհ քար ու հողով,
Եվ բազմադեմ մարդկանցով լի,
Որը տխուր,որն էլ անհոգ ծիծաղով՝
Այսպես շատ երկար դեռ կանցնեն էլի…

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий