понедельник, 24 марта 2014 г.

Sevak Bayramyan-Im Hayastan (poem)...


Sevak Bayramyan-inch xentn em es


« Սիրո հետքերով… »

Ու թե ի՞նչ կասեն շուրթերը քո լուռ,
Հիմա այլևս պիտու չի բնավ,
Այն որ ժպիտ էի սփռում ամենուր,
Հովի հետ հանդարտ անհետ հեռացավ։

Բայց և քո առաջ շվար չեմ կանգնի,
Ու չեմ փայփայի կարոտ ու կսկիծ,
Թե անգամ սիրուց հոգիս մթագնի,
Կիտվի սրտիս մեջ երաշտ ու թախիծ։

Ու դու չես տեսնի երբեք դժգունած,
Դեմքն իմ շփոթված ու վշտերի մեջ,
Եվ առաջվա պես ես լացակումած,
Չեմ բախի դուռդ հուսաբեկ ու խեղճ։

Չեմ անցնի կրկին փորձության ճամփան,
Չեմ ճեմի փոշոտ ուղիները հին,
Այլ ես կավիրեմ սին երջանկության
Հետքերը բոլոր սիրով անմեկին։






Հեղ.՝ Սևակ Բայրամյան

«Գիշերն ազնիվ է,գիշերն ի՞նչ անի»

Գիշերն ի՞նչ անի,
Նա մեղավոր չի՝
Որ անտանելի սուր ատամացավից
Քնել չես կարող,
Երբ հոգնածությունդ գիշեր է բերում
հոգնած աչքերիդ,
Սակայն ցավերում քնել չես կարող։

Գիշերն ի՞նչ անի,
Նա մեղավոր չի՝
Որ տեսանելիության իր անշուք ձևից,
Նույն ճամփով,որ մոտ հազար անգամ ես գլխահակ անցել,
Էլի անզգույշ սայթաքում ես դու,
Ու անգամ հաճախ դարձյալ նույն տեղում,
Այն նույն հողածացկ քարի բախումից,
Կամ ինչ որ փոսի լայնքից ու խորքից։

Գիշերն ի՞նչ անի,
Նա մեղավոր չի՝
Որ փռում է շուրջն իր խորհուրդ ու անդորր,
Կարոտ ու հույզեր,
Թախիծ սևավոր,
Սակայն սարսափում ես դու այլ մի բանից,
Ու վախն է տիրում ներսում քո հաճախ,
Եվ երկնչում ես դուրս գալ դու փողոց,
Այն էլ մի դատարկ ու սուտ պատճառով,
Թե անկարծ ինչ որ մի մութ անկյունից,
Ուրվկաններ են վեր խոյանալու,
Իրենց տմարդի դեմքերով տձև,
Անտես ու անկարծ.
Ծիծաղելի՜ է…

Գիշերն ի՞նչ անի,
Նա մեղք էլ չունի՝
Որ սառնամանիք է կամ բուք ու բորան,
Եվ ինչ մեկը սաստիկ մրսում է՝
Շոր չունի վրան,
Երբ անձրև է հորդ ու տեղատարափ,
Սակայն նա չունի եվ ապաստարան։

Գիշերն ի՞նչ անի,
ի՞նչ մեղք է գործել,
Որ թաղծում ես դու մենության ահից,
Ինչ որ մի անզուսպ  անհագ կարիքից,
Քո դյուրագրգիռ սրտիդ սոսկումից,
Երբ շատ հաճախ ես գիշերով թախծել,
Եվ այդ առիթով գիշերվա սևին անզուսպ հալածել,
Ու դահիճ ես միշտ դու կարծել նրան։

Գիշերն ի՞նչ անի,
Նա մեղավոր չի՝
Երբ իր գալուստի մոտալուտ պահին,
Որ դեռ իր մահով լույսը չի մեռել,
Դողում է արդեն քո ծնկած հոգին,
Ու լույսերն ես ողջ քո ներսում մարել։
Եվ սպասում ես սարսափով միայն,
Թե ցավն է կրկին հոգիդ ճնշելու,
Որ դառնալու է սենյակում,դրսում՝
Ողջը տաղտկալի,անշուք ու ունայն։
Որ դարձյալ ՆԱ է հովի հետ գալու,
Առվակի կարկաչ ձայնով խոսելու,
Քո երակներով հանդարտ հոսելու,
Ու սնուցելու քո անհագ քաղձին
Ինչ որ հոգևոր մեկ այլ սնունդով,
Կգա տանջելու քո ցաված հոգին,
Իր անբնական սուտ ներկայությամբ։

Գիշերն ի՞նչ անի,
Նա մեղավոր չի՝
Որ քո աչքերը բացված թե փակված
Նույն սևությունն են տեսնում անփոփոխ,
Նույն սևագույնը,
Սևերանգը նույն,
Նա մեղավոր չի բնավ,անկասկած,
Որ մոմի լույսն է լուսացնում տունը,
Եվ որի լույսի թույլ շողարձակումից
Միշտ մութ է մնում սենյակի այն նույն հեռու անկյունը։

Գիշերն ի՞նչ անի,
Մեղավոր էլ չի՝
Որ հաճախ իր մութ հայացքի ներքո
Միշտ վատ ու ցավոտ հուշերն ենք հիշում,
Տրտնջում անգամ ու անգամ լացում,
Եվ ամենը այս ինքնախաբկանքով
Մենք մի բառով ենք անվանում կյանքում՝
«Երազել» բառով,
Ու ասում ենք թե՝
Այսպես պարզապես մենք երազում ենք…

Այպես հաճախ եմ ես ինքնին խորհում,
Եվ մնում եմ միշտ նույն համոզմունքին,
Որ ինչքան էլ այն մութ ու սև լինի՝
Գիշերն ազնիվ է,ոչ մի մեղք չունի։








Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Ինքնագիր (պոեմ)...

ՄԱՍ 1
Ես հիշո՜ւմ եմ դեռ,պահում անմոռաց,
Օրերը բոլոր ապրած իմ կյանքի,
Թե՛ գունեղ այնքան,թե՛ սևավորված,
Եվ թե վշտի մեջ,տարակուսանքի:

Ես հիշո՜ւմ եմ դեռ և սերերն անցած,
Եվ կախարդանքը նրանց հմայքի,
Նաև անցյալում վաղուց մոռացված,
Հառաչանքը իմ խո՜ր ափսոսանքի:

Եվ մանկությո՜ւնն եմ սոսկումով հիշում,
Անուշ ժպիտով մեր դեմքերը լի,
Ամեն ինչ անհետ կորավ մշուշում,
Օրերը անհոգ այնքա՜ն սիրելի:

Ե՛վ կորուստներն եմ իմ հիշում տանջալի,
Հարազատ մարդկանց ժպիտներն անմեռ,
Որ ես միշտ այսպես ցավ կարոտով լի,
Պահել եմ իմ մեջ բազում տարիներ:

Ե՛վ հեքիաթներն եմ մանկության հիշում,
Ինձ համար այնքա՜ն անհավատալի,
Որ ես դեռ մանուկ,բայց չէի հավատում,
Գոյությանը այդ սուտ կերպարների:

Եվ ծառն եմ հիշում ես եղրևանի,
Լուսամուտիս տակ,բա՜րձր,բուրավե՜տ,
Ե՛վ ծաղկամանի մեջ իմ հին սեղանի,
Ե՛վ բույրը նրա անո՜ւշ,հոտավե՜տ:

Բայց ժամանակի հետ ծառն էլ չորացավ,
Ե՛վ փունջը թոշնեց իմ հին սեղանի,
Բայց սիրտն իմ երբե՜ք դա չմոռացավ,
Քաղձր հուշերն այդ,ջի՜նջ,հնամենի՜:

Ե՛վ տունն եմ հիշում,ե՛վ բակը մեր հին,
Ե՛վ մեր մանկական խաղերը բոլոր,
Երբ հաշտ ու անուշ մեկ մեկի կողքին,
Նստում էինք,խոսում,հրճվում ամեն օր:

Բայց դա էլ անցավ,մնաց հին հուշեր,
Ժամանակի պես անդարձ ու անկանգ,
Եվ ինչքա՜ն անկեղծ մանկական սերեր,
Մարեցին հավերժ անտեր ու անկյանք:


ՄԱՍ 2
Ու ակամայից և քեզ հիշեցի,
Արդեն մոռացված առաջին իմ սեր,
Որ ժամանակի հետ ես կորցրեցի,
Ու մանաց քաղձր ու դառնալի հուշեր:

Եվ քո առաջին հայացքն եմ հիշում,
Խոստովանանքդ անկե՜ղծ,մանկակա՜ն,
Ե՛վ խրովքը քո այնքա՜ն անզիճում,
Ե՛վ համբույրդ ջի՜նջ ու անապական:

Ե՛վ լուսամուտն եմ քո կիսաբաց հիշում,
Հին ու փայտաշեն,այնքա՜ն սիրելի,
Երբ ես կանգնում էի այդ նույն փողոցում,
Քեզ էի սպասում խենթ կարոտով լի:

Ե՛վ գալիս էիր դու քայլքով վախվորած,
Սիրառա՜տ այնքան,ու ջի՜նջ կարոտով,
Ե՛վ գիշերում այդ սևով ծացկված,
Իրար էինք գրկում սիրատենչ սրտով:

Ե՛վ մեր առաջին համբույրն եմ հիշում,
Անշա՜րժ,կիսաբա՜ց քո նուրբ շուրթերի,
Ու քո տենչանքի վա՛խն էր մեզ հուշում,
Ցոլքը քո սիրո՜ւն, անթարթ աչքերի:

Ե՛վ հետևում էր մեզ գիշերը մռայլ,
Իր մութ հայացքի ծանրության ներքո,
Ու դարձնում էր անտես ու անփայլ,
Ժպիտները մեր,թե՛ իմ,և թե՛ քո:

Բայց զգում էի ես շոյանքով հստակ,
Դողացող սահքից իմ ցուրտ մատների,
Թե ինչպե՞ս էին շուրթերը քո տաք,
Ժպտում այնքա՜ն մեղմ,պարզ ու անթերի:

Ե՛վ երջանկացած հայացքները մեր,
Ե՛վ մեզ շղթայած անդորրն եմ հիշում,
Երբ անձա՜յն ու լո՜ւռ սիրահար շուրթեր,
Լռությունով էին շատ հաճախ խոսում:

Բայց և շատ հաճախ դողում էր սիրտն իմ,
Ու ճնշում հոգիս անծանոթ վախով,
Որքա՜ն էլ լինեիր ինձ հավատարիմ,
Եվ կապված լինեիր ինձ սուտ հավատով:

Բայց անցավ օրեր,ու անցավ տարի,
Եվ դո՛ւ էլ անցար սուտ երազի պես,
Որ առաջ կյա՜նք էիր,գա՜նձն էիր աշխարհի,
Հիմա ինձ համար ոչի՛նչ ես կարծես:

Հիշո՜ւմ եմ ողջը,ամե՜նն եմ հիշում,
Թե ինչպե՞ս,ինչի՞ց ցավեց իմ հոգին,
Եվ ո՞վ,կամ ի՞նչն էր ցավերն իմ բուժում,
Նստած սիրատենչ,գունատ իմ կողքին:

Մենակ էի,անօգ,մռայլ կյանքի դեմ,
Ո՛չ միայն սիրուս կորուստի ցավից,
Բայց եվ ապրում էի հաշտ ու ժպտադեմ,
Ու չէի գանգատվում դժկամ աշխարհից:

ՄԱՍ 3
Սիրո մրմունջը դեռ կանցնի էլի,
Ու դե՛ռ կգտնեմ սիրատենչ սրտեր,
Սիրուց առավե՜լ ցավն անտանելի,
Հայրակա՜ն սիրուս անդարձ կորուստն էր:

Եվ ցավն այդ տիրաբար մոռացնել տվեց,
Դժկամ աշխարհում ամե՜ն-ամե՜ն ինչ,
Կարծես թե կյանքում ամե՜ն ինչ լռեց,
Չմնաց խոսուն կյանքում էլ ոչինչ:

Պատանի էի դեռ երբ հա՛յրն իմ գնաց,
Մահվանն անպատրաստ ու անժամանակ,
Քաղձր ու սրտատանջ հուշերը մնաց,
Ջերմագի՜ն այնքան,աշխարհից էլ թանկ:

Մարե՛ց ժպիտն իմ,երջանի՜կ,անհո՜գ,
Լռե՛ց շուրթերն իմ ծիծաղկո՜տ,խոսո՜ւն,
Ե՛վ իմ հրավառ աչքերից ցավոք,
Հիմա դառնալի արցունք է հոսում:

Կշեռքի նման ցավն է՛լ չափ ունի,
Լինում է ավել,կամ առավել շատ,
Բայց ո՞րն է արժեքն իմ խոսքի հնչյունի,
Երբ դեմ եմ ելնում կյանքի դեմ անհաղթ:

Վիշտն էլ ծովի պես խորություն ունի,
Նաև մակերեսն է ավել կամ պակաս,
Վիշտ է՛լ կա անգամ երկնի անհունի,
Լայնքին չի՛ հասնի, թե անգամ ցանկաս:

Իսկ ո՞րն է չափն այս իմ մեծ կորուստի,
Հա՛յր էի քեզ կոչում գեթ այդ մի բառով,
Մինչ դեռ մոտ հազա՜ր բառով ես պիտի,
Գոչե՛ի անունդ մանկան շուրթերով:

Բայց ո՛ւշ է հիմա ու ես անկարող,
Անզո՜ր եմ,ոչի՜նչ չեմ կարող փոխել,
Եվ հուրն աչքերիս,արցունքից մարող,
Միայն զղջումի մոխիր է թողել:

Քո հայացքի դեմ շա՜տ եմ մեղավոր,
Բայց և ներմանդ ես չե՛մ սպասում.
Քանի որ քո՛ ջերմ հայրական սիրով,
Մի՜շտ էիր քնքշանքի խոսքեր ինձ ասում:

Սիրով եմ եղել,բայց և անզիճում,
Եվ հաճախակի քո դեմ եմ ելել,
Միշտ ճնշում էր ինձ մի ջե՜րմ ցանկություն,
Որը մինչ հիմա դեռ չի էլ մարել:

Հաճախակի էիր դու խոհուն քայլում,
Այնքա՜ն մտածկոտ,այնքա՜ն մտազբաղ,
Հաճախ աչքերդ վշտից էին փայլում,
Հաճախ էլ վիշտն էր գգվում քեզ անվախ:

Մե՛ծ էր քո հոգին ու այնքա՜ն զորեղ,
Ու ինչքա՜ն վիշտ էիր քո ներսում պահում,
Թե դժգույն բոցով,թե վառ ու գունեղ,
Միշտ հոգուդ խորքն էին հեշտագին սահում:

Ու բանտո՛ւմ էիր քո ներսում անխրով,
Անքանդ շղթայով ամուր շղթայում,
Ե՛վ մեղմում էիր այն արբեցման գինով,
Սե՜ր ու զայրույթո՜վ քո մեջ փայփայում:

Ինձ միշտ է հուզել քո աշխարհն անհայտ,
Եվ քո հայրական բարդ կերպարը սուրբ,
Երբ թվո՞ւմ էր թե ողջն էր ակնհայտ,
Ինչպես մեծ հոգիդ անկպչուն ու նուրբ:

Մե՜ծ էր սիրտը քո,բայց կյանքն էր անգութ,
Ինքնագո՜հ,խռո՜վ հաշտարարի պես,
Բայց այգեբացին պատե՛լ էր սև մութ,
Աչքե՜րը քո ջինջ՝ սև գիշեր որպես:

Ու դու քնեցի՜ր մութ այգեբացին,
Հավիտյա՜ն ու լո՜ւռ,որդուդ գրկի մեջ,
Ոտքե՜րն իմ եղբոր դողով ծնկեցին,
Քեզ կրծքին սեղմած թաղծալի՜ ու խե՜ղճ:

Ու ննջեցի՜ր դու հավիտյան հա՛յր իմ,
Անհա՜գ կարոտի կսկիծով արբած,
Համբարձվե՛ց երկինք քո սիրող հոգին,
Այնքա՜ն թանկագին,ջերմ ու սրտաբաց:

...Ու շիրիմին քո ծիլեր են բուսնում,
Ե՛վ քարն է հաճախ ձյունաթա՜ց,խոնա՜վ,
Արդյոք դու հիմա բնավ չե՞ս մրսում,
Չե՞ս զգում արդյոք դու քաղձ կամ ծարավ:

Գուցե հանգի՞ստ ես,անհո՜գ ես անցա՜վ,
Ու առաջվա պես գունատ չես քայլում,
Տե՛ս, այգը եկա՜վ, տե՛ս,այգը անցա՜վ,
Մի՞թե կյանքը քեզ էլ չի հմայում:

Գուցե անցել է խրովքը հոգուդ,
Ու հաշտ ես արդեն մռայլ կյանքի դեմ,
Բայց ես չե՛մ հաշտվել վշտիս հետ անգութ,
Եվ միշտ կողքիս ես ողջ ու ժպտադեմ:

ՄԱՍ 4
Մայրի՛կ սիրելի,ես սարսափո՛ւմ եմ,
Դողո՜ւմ եմ ճնշող ինձ պատած ցավից,
Հաճա՛խ անպատճառ ես զուր ցավում եմ,
Ու զարմանո՛ւմ եմ հաճախ ինձանից:

Մայրի՜կ,հայացքն իմ մե՛րթ գունատվում է,
Մե՛րթ այտս թրջվում հոսող արցունքից,
Ե՛վ հաճախակի ինձ միշտ թվում է,
Ցավերիս միայն դու ես կարեկից:

Ես այնքա՜ն կույր եմ,այնքա՜ն թույլ,անօ՜գ,
Մա՜յր իմ, վշտիս հետ դո՛ւ ես մնացել,
Ինչքա՜ն եղել ես լուռ ու մտահոգ,
Մի՛շտ ես հոգատար դու ինձ ժպտացել:

Ե՛վ հաճախ ես եմ քեզ լուռ ժպտացել,
Հաճա՛խ սփոփել քեզ ջերմ խեսքերով,
Երբ որ ի՛նքդ ես վշտից կուրացել,
Ինձ այնքա՜ն ճնշող քո արցունքներով:

Դու կյանքում շա՜տ ես կորուստ ունեցել,
Ու վի՛շտն է պահում հետքերը դեռ տաք,
Մա՛յր իմ,բայց հաշտ ես դու միշտ մնացել,
Աստծո վճռի դեմ,բյուր ցավերի տակ:

Ու ապրո՜ւմ ենք դեռ,ու ուժեղացա՜ծ,
Ցավի՛ց ապտակած մեր կորուստների,
Եվ նշմարվում է դեռ հետքը չցամքած,
Հետքը՝ արյունոտ նրա մատների:

Բայց ես ամո՛ւր եմ, խե՛նթ ու անկոտրո՛ւն,
Միշտ ցավերի՜ց է ամրանում հոգին,
Եվ ինչքա՜ն շատ է վիշտն իմ ծանրանում,
Այդքա՜ն դառնում եմ քաջ ու մոլեգին:

Եվ տանո՜ւմ է ինձ մի անսուտ հավատ,
Ճամփեքով կյանքի անծանոթ ու հին,
Ու քայլո՛ւմ եմ ես անկանգ ու հպարտ,
Մութ ուղիներով անանց ու խրթին...
(...անավարտ)







Հեղ.՝ Սևակ Բայրամյան