Ու թե ի՞նչ կասեն շուրթերը քո լուռ,
Հիմա այլևս պիտու չի բնավ,
Այն որ ժպիտ էի սփռում ամենուր,
Հովի հետ հանդարտ անհետ հեռացավ։
Բայց և քո առաջ շվար չեմ կանգնի,
Ու չեմ փայփայի կարոտ ու կսկիծ,
Թե անգամ սիրուց հոգիս մթագնի,
Կիտվի սրտիս մեջ երաշտ ու թախիծ։
Ու դու չես տեսնի երբեք դժգունած,
Դեմքն իմ շփոթված ու վշտերի մեջ,
Եվ առաջվա պես ես լացակումած,
Չեմ բախի դուռդ հուսաբեկ ու խեղճ։
Չեմ անցնի կրկին փորձության ճամփան,
Չեմ ճեմի փոշոտ ուղիները հին,
Այլ ես կավիրեմ սին երջանկության
Հետքերը բոլոր սիրով անմեկին։
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Հիմա այլևս պիտու չի բնավ,
Այն որ ժպիտ էի սփռում ամենուր,
Հովի հետ հանդարտ անհետ հեռացավ։
Բայց և քո առաջ շվար չեմ կանգնի,
Ու չեմ փայփայի կարոտ ու կսկիծ,
Թե անգամ սիրուց հոգիս մթագնի,
Կիտվի սրտիս մեջ երաշտ ու թախիծ։
Ու դու չես տեսնի երբեք դժգունած,
Դեմքն իմ շփոթված ու վշտերի մեջ,
Եվ առաջվա պես ես լացակումած,
Չեմ բախի դուռդ հուսաբեկ ու խեղճ։
Չեմ անցնի կրկին փորձության ճամփան,
Չեմ ճեմի փոշոտ ուղիները հին,
Այլ ես կավիրեմ սին երջանկության
Հետքերը բոլոր սիրով անմեկին։
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий