четверг, 23 января 2014 г.

Լռենք այս անգամ...

Գրիչ իմ,թուղթ իմ լռենք այս անգամ, Մենք առանց այն էլ շատ ենք կուրացել, Ինչքա՜ն խնդություն ու խենթություններ են, Մեր կողքով եկել ու անտես անցել: Մենք միշտ հաշտարար մի եռյակ կազմած, Թե՛ դառնությունից,թե՛ խոսքից անկեղծ, Գրում ենք տողեր,մտքերը ծնված, Դուք որպես ընկեր,ես խենթ բանաստեղծ: Լռենք այս անգամ,բայց ո՛չ հավիտյան, Մենք այնքան չասված խոսքեր դեռ ունենք, Թե՛ անմար սիրով,թե՛ հայ պատմության, Գովերքով պիտի ամեքին զինենք: Գրի՛չ իմ,թո՛ւղթ իմ լռենք մենք հիմա, Այսօր չգրենք,չխորհենք ցավով, Չթողնենք այսօր ցավը անխնա, Պարուրի օդն այս մռայլ խոհերով: Այսպես հանգիստ եմ,այսպես չեմ վիճում, Ո՛չ ինքս ինձ հետ,ո՛չ էլ աշխարհի, Եվ ո՛չ էլ ձեզ եմ ճնշում անզիճում, Գրի՛չ իմ,թո՛ւղթ իմ խոհում ցավերի: Ինչևէ լռենք,ինձ հետ,ինձ նման, Մեզանից ո՛չ ոք թող որ չխոսի, Թե անգամ առատ,վառ գունավորման՝ Կյանքը գետի պես անդունդը հոսի:

Комментариев нет:

Отправить комментарий