четверг, 23 января 2014 г.

Իմ ստվերի հետ...

Գնում եմ ես,գնում ես դու,
Կանգնում եմ ես,դու էլ ինձ հետ,
Եկուսով ենք,ես եմ ու դու,
Ու մի անհաս մութ արահետ:

Ես եմ ու դու իմ լուռ ստվեր,
Ես կանգուն եմ,դու գետնին ընկած,
Բայց անբաժան ենք,մենք միշտ իրար հետ,
Ես գետնի վրա դու գետնին պառկած:

Իմ էությունը հաճախ,մերթ ընդ մերթ,
Ինձ անորոշության ճամփով է տանում,
Ու շփոթում եմ քեզ հաճախ ինձ հետ,
Եվ ինքս էլ եմ լուռ դատարկանում:

Ու հաճախակի ես չեմ տարբերում,
Շփոթում եմ ինձ ես հաճախ քեզ հետ,
Թե ո՞վ եմ ինքս ես իրականում։
Հպարտ կանգնածը՝
Թե այսպես գետնին ընկածն առհավետ։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий