Այսիպսի քո մեծ մեծության առաջ,
Ո՛չ միայն գլուխ՝
Այլ մի ողջ իրան արժի խոնահել,
Մինչև որ իմ բաց ճակատով արդեն՝
Դիպնեմ հատակին:
Այսիսի զորեղ ու ներսահառաչ,
Ներսից հրակեզ,ներսից այրվողին,
Ո'չ միայն իրան,
Այլ ամբո~ղջ մարմնով արժի խոնարհվել,
Մինչև որ ընկնեմ սեղանատակին...
Եվ որ դու գրչով գիտես տապալել՝
Մերկացնել մարդու ո՛չ միայն հոգին,
Այլ դարերի հետ ինքդ էլ քայլել,
Զորավիգ լինել ազգիդ մորմոքին:
Ես ոսկեզոծված տառերով էլ թե,
Դրոշմեմ ամբողջ երկրիս ճակատին
Անունդ քո մեծ, այդ ժամ էլ գուցե
Դեռ չհանդարտի Նաիրյան ոգին:
Այսպես գլխաբաց ի՞նչպես խոնարհվեմ,
Եվ ախ չքաշեմ,հոգոց ու հառաչ,
Եվ ինչա՞ն բեղուն գլուխ փոխ առնեմ
Գցեմ գլուխն իմ շների առաջ...
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Ո՛չ միայն գլուխ՝
Այլ մի ողջ իրան արժի խոնահել,
Մինչև որ իմ բաց ճակատով արդեն՝
Դիպնեմ հատակին:
Այսիսի զորեղ ու ներսահառաչ,
Ներսից հրակեզ,ներսից այրվողին,
Ո'չ միայն իրան,
Այլ ամբո~ղջ մարմնով արժի խոնարհվել,
Մինչև որ ընկնեմ սեղանատակին...
Եվ որ դու գրչով գիտես տապալել՝
Մերկացնել մարդու ո՛չ միայն հոգին,
Այլ դարերի հետ ինքդ էլ քայլել,
Զորավիգ լինել ազգիդ մորմոքին:
Ես ոսկեզոծված տառերով էլ թե,
Դրոշմեմ ամբողջ երկրիս ճակատին
Անունդ քո մեծ, այդ ժամ էլ գուցե
Դեռ չհանդարտի Նաիրյան ոգին:
Այսպես գլխաբաց ի՞նչպես խոնարհվեմ,
Եվ ախ չքաշեմ,հոգոց ու հառաչ,
Եվ ինչա՞ն բեղուն գլուխ փոխ առնեմ
Գցեմ գլուխն իմ շների առաջ...
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий