Դեմքիդ գոյացած այդ ակոսներից,
Քո վշտաշաղախ հայացքից վսեմ,
Ծնկում է անձ իմ,և բյուր բառերից,
Չգիտեմ քեզ ինչ մեծ խոսքերն ասեմ:
Դու արժանավոր ազգի հայորդի,
Երախտամոռ էր բախտդ քեզ համար,
Եվ ինչքա՜ն էլ այն սուտ շողոքորթի,
Մեկ է անմահ ես հայ ազգի համար:
Անտակ հոգսերդ բյուր,հազարավոր,
Հոգուդ ընդերքում անձնական կյանքի,
Պարուրում էր քեզ անհատակ անդորր,
Բայց թաքցնում էիր քողով հրճվանքի:
Դեմքիդ դրոշմված այդ ակոսներից,
Կյանքի բութ ձեռքով սրբազնաստեղծ,
Ես Մեսրոպատառ մեր բյուր բառերից,
Ինչպե՞ս գովերգեմ անունը քո մեծ:
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Քո վշտաշաղախ հայացքից վսեմ,
Ծնկում է անձ իմ,և բյուր բառերից,
Չգիտեմ քեզ ինչ մեծ խոսքերն ասեմ:
Դու արժանավոր ազգի հայորդի,
Երախտամոռ էր բախտդ քեզ համար,
Եվ ինչքա՜ն էլ այն սուտ շողոքորթի,
Մեկ է անմահ ես հայ ազգի համար:
Անտակ հոգսերդ բյուր,հազարավոր,
Հոգուդ ընդերքում անձնական կյանքի,
Պարուրում էր քեզ անհատակ անդորր,
Բայց թաքցնում էիր քողով հրճվանքի:
Դեմքիդ դրոշմված այդ ակոսներից,
Կյանքի բութ ձեռքով սրբազնաստեղծ,
Ես Մեսրոպատառ մեր բյուր բառերից,
Ինչպե՞ս գովերգեմ անունը քո մեծ:
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий