Բացի՛ր աչքերդ ու նայի՛ր,
Թե ո՞ւմ ես թողել երկիրը հայոց,
Մի սուրբ,պատմական Նաիրյան երկիր,
Ո՞նց են կոխոտում ոտքերը այլոց:
Նայի՛ր թե ո՞նց են որբ որդիքը քո,
Թողնում ու լքում քո արյան գնով
Շահած երկիրդ ողբո՛վ,արյունո՛վ,
Ու բույն են դնում օտարության շվաքի ներքո:
Դե ելի՛ր հերոս,զարթնի՛ր խոր քնից,
Սերմանի՛ր ազգիդ մեջ նոր ուժ ու կորով,
Կանչի՛ր բամբ ձայնով օտարությունից,
Հանդարտի՛ր ազգիդ անհաշտ ու խռով...
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Թե ո՞ւմ ես թողել երկիրը հայոց,
Մի սուրբ,պատմական Նաիրյան երկիր,
Ո՞նց են կոխոտում ոտքերը այլոց:
Նայի՛ր թե ո՞նց են որբ որդիքը քո,
Թողնում ու լքում քո արյան գնով
Շահած երկիրդ ողբո՛վ,արյունո՛վ,
Ու բույն են դնում օտարության շվաքի ներքո:
Դե ելի՛ր հերոս,զարթնի՛ր խոր քնից,
Սերմանի՛ր ազգիդ մեջ նոր ուժ ու կորով,
Կանչի՛ր բամբ ձայնով օտարությունից,
Հանդարտի՛ր ազգիդ անհաշտ ու խռով...
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий