մաս 1
Դեռ դարե՜ր ի վեր,շա՜տ տարի առաջ,
Եղել է կանգուն ողջ հայ ազգը մեր,
Ինչքան էլ քայլեց մահին ընդառաջ,
Ինչքան որ տարավ բազում կռիվներ։
Որում հաղթեցինք,եվ որում էլ՜ ոչ,
Մենք դարձյալ հզոր հայ էլ մնացինք,
Հաղթած, թե պարտված անզուսպ երգեցինք,
Մենք սուրբ հիմնը մեր,որպես մարտակոչ։
Ու դարերի հետ,բյուր կորուստների,
Մենք չենք ուրացել երգն ու պարը մեր,
Երբ ճամփեքի մեջ պատերազմների,
Ավերվել են բյուր ծխացող տներ։
Ունեցել ենք մենք անմահ հերոսներ,
Անպա՜րտ ու հզոր,անհա՜ղթ,քաջարի՜,
Ու վառ են պահել հուսո փարոսներ,
Որ մեր սրտերում էլ չի խավարի։
Անցել է տարի,անցել է օրեր,
Ինչ ստեղծվել է ազգի պահապան՝
Մեր Մեսրոպատառ սուրբ գրերը մեր,
Ու գրառել են մեր ազգի ուղին,
Մեր հայոց ճամփան։
Ունեցել ենք մենք ազգի պատմիչներ,
Հինգ դեմքերը լուրջ հինգերորդ դարի,
Որոնց գրիչի զարկից մեզ հասավ,
Պատմությունը մեր հայոց աշխարհի։
Ու հասցրե՜լ են,
Որ մեր փրկության սուր սրի զարկից,
Բազում ոխակալ ազգեր տապալվեց,
Եվ Միջերկրականից մինչև ծով Կասպից,
Ցնծաց անունը անպարտ Տիգրան Մեծ։
Ու տեսանք նորից հաղթ ու պարտություն,
Ունեցանք և գաղթ,ողբ ու դառնություն,
Սակայն վերստին անել վիճակից,
Մենք դուրս ենք եկել,տեսել հաղթություն։
Մենք միշտ կանգուն ենք,
Ու այսպես կանգուն մի՜շտ պիտի մնանք,
Ինչքան տառապանք ու վիշտ էլ տեսնենք,
Հզոր հավատքով պիտ առաջ գնանք։
Մենք շատ ենք կրել հերոսամարտեր,
Ու կորցրել ենք սրբազան որդիք,
Ցավացել են են շատ վիրավոր սրտեր,
Երբ լքել են մեզ քաջարի մարդիկ։
Որոնց մի մասը սրով մարտնչել,
Հասել են հավերժ,հավիտյան փառքի,
Մի մասն էլ սրի տեղ գիրն է գործածել,
Ու դարձել գուսան հայրենի երգի։
Ու գովերգել են,թե արյունոտված,
Մեր այս տարաբախտ հողը հայրենի,
Եվ իրար սիրով կանչող կարոտած,
Մեր քաղցրաբարբառ լեզուն մայրենի։
Հալածել ենք ողջ Սասանյան Իրան,
Նուսալավուրտի բանակն ենք ջնջել,
Կռվել են քաջեր ազգի պահապան,
Ու ազգի համար հավիտյան ննջել։
Ու պարսիկները զրադաշտական,
Արյունով ներկին դաշտն Ավարայրի,
Ու մենք մնացինք նորից պատվական,
Այդ մեծ սուրբ գործով հայոց այրերի։
Եվ այսպես մաս-մաս ու կտոր-կտոր,
Հայոց ազգը մեր մեծից փոքրացավ,
Որ ժամանակին կասեին ծովից ծով,
Հիմա կոտորվեց ու մի բուռ դարձավ։
Ու ապրել ենք դեռ,եղել դեռ կանգուն,
Եվ զուսպ քայլել ենք մենք դարեր ի վեր,
Ինչքան հարված որ դիպավ մեր հոգուն,
Ցած իջնելու տեղ սավառնեցինք վեր:
մաս 4
Շատ դարեր անցավ,բազում տարիներ,
Բյուր կորուստներից,կործանումներից,
Կոտորածներից,վերքից պատմական,
Մնաց անսասան սուրբ հայ ազգը մեր։
Եղել է նաև զգացել ենք թե,
Որ այսքանն է,վե՛րջ,էլ ո՜չ մի կռիվ,
Ախոյանն է նենգ մտել մեր միջև,
Ու արել ազգը մեր ցաք ու ցրիվ։
Բայց դեռ ապրել ենք,ծնել,բազմացել,
Հայկական ոգին սերմանել մեր մեջ,
Շատացել ենք ու տներ կառուցել,
Ու վառ ենք պահել օջախներն անշեջ։
Հպարտ ենք եղել,այլ ո՜չ թե ուրախ,
Բայց չենք մատնվել երբեք տրտմության,
Ու լի ենք պահել մի անհագ երախ,
Երախը ազգի հայոց պատմության։
Եվ այսպես անհոգ,իբր թե զվարթ,
Իբր մեզ ոչինչ էլ չի սպառնում,
Ուղիղ թվացող ճամփեքը անհարթ,
Կոխոտելու տեղ օդ էինք սավառնում։
մաս 5
Ծնկեց ու ելավ նորից Նաիրին,
Ինչքա՜ն ազգը մեր հաշտ էինք երազում,
Եվ խաղաղություն մեր սուրբ մայրերին։
Ժամանակի հետ,կորած անցյալում,
Կորցրած անթիվ մարդկանց զանգվածի,
Մասիսն ու Սիսն են որբացած նայում,
Եղբայները զույգ մե՜ր Արագածի։
Կատարները սեգ,վեհ ու ալեհեր,
Ինչպես անպաշտպան երկու հայորդի,
Հպարտ կանգնած են քաջ ու անձնվեր,
Սակայն ներսն իրենց ծով է արցունքի։
Ծով է դառնության ու կարոտանքի,
Եվ լցված է այն վրեժի բոցով,
Որը ուր որ է դուրս պիտի ժայթքի,
Խլացնի ողջը իր բամբ զնգոցով։
Բայց դեռ չնկճվեց ոգին հայկական,
Ելնել ընկնելուց ողջ կոտորածի,
Եվ ինչքա՜ն այրեր,հայ նվիրական,
Քայլեցին ճամփով անհետ կորածի։
Օրերը հայոց,իմ անպարտ ազգի,
Մերթ ուրախ,անհոգ մանկան ճչոցով,
Եվ մերթ վշտի մեջ ու հալածանքի։
Եկավ ողբաբեր տասնհինգ թվական,
Ողբի ու սգի,կորուսյալ տարի,
Եվ մի՜ ամբողջ ազգ, ասես աշխարհի ականջը լցրեց՝
Հայոց մայրերի, և լաց ու ճիչով անօգ հայ մանկան։
Եվ վրա հասավ օրն այդ մահաբեր,
Օրն արնաշաղախ պղտոր անձրևի,
Եվ բոթը հայոց որպես լրաբեր,
Պատեց հողը իմ մահվան մութ սևի։
Ու մեկ օրվա մեջ մոտ հազար անգամ,
Ամպեց,անձրևեց երկիրը հայոց՝
Պատեց մութը սև ու այգը բացվեց.
Եվ լռեց հավետ աղերս ու գոռոց…
Հայերը ողջ երկրով ցիր ու ցան եղան,
Սակայն հույժ գաղտնի մի խումբ մարդկանցով,
Հիմնեցին հայոց գաղտնի Ասալան։
մաս 7
Հաշտ ու լռելայն ծնկի իջեցնել,
Եվ արխիվներից մեր հիմնը հայոց,
Որպես մարտակոչ նորից հնչեցնել։
Ազգասեր,անահ հայորդիքը այդ,
Գործում էին գաղտնի և ոչ բացահայտ,
Եվ իրագործում էին մի սուրբ նպատակ,
Անազգ,գաղթական թշվառ անվան տակ։
Ու կոխոտեցին ոչ միայն նրանց,
Ովքեր արել էին կոտորածը մեր,
Այլև Թուրքական զորքին օսմանյաց,
Զորավիգ եղած որոշ երկրներ։
Եվ այդպես ուժով ստիպում էին,
Ընդունել հայոց մեծ եղեռնը մեր,
Ու մինչև ի մահ կպայքարեին,
Որ ավարտեին գործը անձնվեր։
Գաղտնի Ասալան երկար պայքարեց,
Որ շտկի ազգի անցյալն ու ներկան,
Ոմանց օրենքը գնդակահարեց,
Ոմանք էլ բանտի դռները ընկան։
Սակայն շրջում են որպես ուրվական,
Հոգիները սուրբ գաղտնի բանակի,
Ու ահով են դեռ պահում մշտական,
Սրտերը ամբողջ թշնամու զորքի:
մաս 8
Մահահո՜տ,անգո՜ւթ պատեց երկինքը,
Այս անգամ ո՜չ թե արդեն քայլ առ քայլ,
Այլ միանգամից ցնցեց երկինքը։
Մի գիշերվա մեջ ավեր ու թալան,
Մի գիշերվա մեջ մթնեց-լուսացավ մոտ հազար անգամ,
Ծածանվեց օդում հուր ու հրացան,
Եվ եղավ նորից սպանդ հայության։
Հազար ինը հարյուր ութսուն ութ թվին,
Ցուրտ ու սառնաշունչ փետրվարի վերջ,
Հայությանը ողջ ջարդի՜ն, թալանի՜ն,
Թե՜ փողոցներում, թե՜ տների մեջ։
Դա էլ պատմական անուն ունեցավ,
Ու կոչվեց որպես Սումգաիթի ջարդ,
Հայ ազգը նորից ծնկեց,որբացավ,
Կործանվեց նորից հազարավոր մարդ։
Բայց նույն ժամանակ գոյամարտում էր,
Դեռ կանգուն,հպարտ զորքը մեր ազգի,
Ու ջախջախեցին եռակի թվով ավել մի բանակ,
Բանակը ըմբոստ Ադրբեջանի:
Եվ տարանք ազգի մի նոր հաղթանակ,
Ու խնդություն էր նորից մեր հոգում,
Եվ կազմավորվեց մի հզոր բանակ,
Մեր կանգուն,անպարտ հայրենի երկրում:
Բայց զոհ էր դարձել բյուր կորուստների,
Նենգ ոսոխն էր,որ հոգին իր ճղճիմ,
Անարգեց մարտում երկու կողմերի:
Ինչը որ մերն էր,էլի մեզ մնաց,
Ազատագրվեց եղեռնից հայոց
Հայաթափ եղած վաղեմի Շուշին,
Որտեղ ողբ էր,սուգ,սրբազան ազգի ավեր,լաց ու կոծ:
Ու բացվեց ազգի մի նոր արշալույս,
Մի նոր այգ բացվեց,նոր կենդանություն,
Այս թոհ ու բոհից,հաղթի՛ց,պարտությա՛ն,
Ազգն իմ ունեցավ սեր ու սուրբ հավատ,եվ մի անմար հույս:
Նորից ծլեցին մանուկներն անհոգ,
Եվ ծիլ ու ծաղիկ հայրենի երկրում,
Ու էլ չմնաց հայ ազգը անօգ,
Խնդության երգն արդեն մեր հոգում:
Շենացավ նորից հողն իմ հայրենի,
Ծնեց հայորդիք հայ ազգի համար,
Հզոր ու հպարտ,քաջ քաջազունի,
Պապական անպարտ սուրբ ոգով անմար:
Ու դեռ կծաղկենք,կհզորանանք,
Պատրաստ կլինենք մենք գոյամարտի,
Ինչպես անկոտրուն,անմահ Վարդանաք,
Եվ որդիքը սուրբ հայ հերոսամարտի:
Ու չի՜ նամանա հողն իմ հայրենյաց,
Հայի սուրբ աչքից ընկած արցունքով,
Այլ պիտի ցնծա՜,գոռա՜ հրճվանքից՝
Հարսանյաց ուրախ քեֆ ու խնջույքով;
Комментариев нет:
Отправить комментарий