суббота, 26 октября 2013 г.

Տարիներ հետո…


Մենք  կհանդիպենք՝ 
Վաղը կամ այսօր  
Կամ էլ միգուցե հարյուր դար հետո
Եվ ի՞նչ կլինի
Խորհե՞լ ես արդյոք։ 

Դու գուցե լինես արդեն մայր ու կին
Եվ ամեն մատիդ մի-մի մատանի
Կամ էլ քո մանկան նուրբ ձեռքից բռնած
Գնաս մինչ դուռը ապահարզանի։ 

Իսկ ես,ա՜խ իսկ ես՝ 
Գուցե եվ բախտը ինքն իրենն անի
Հերոս հռչակի ինձ դեռ պատանի
Կամ գուցե ինչպես մի մեծ մեղսագործ
Մինչ դատաստանի դուռը ինձ տանի։ 

Մենք կհանդիպենք
Ու հարյուր տարվա փոշուց ծածկված 
Հանգած սերը մեր գուցե շունչ առնի
Եվ մեր սրտերում դեռ վաղո՜ւց ծնկած
Կարոտը իսկույն վեր-վեր սավառնի։ 

Մենք կհանդիպենք՝ 
Եվ գուցե քո լուռ հայացքը թախծոտ
Ինձ մի նայվածքով իսկույն սպանի
Ու բորբոքելով մոտ այնքա՜ն կարոտ
Ինչքան վիշտն է շատ մեր Հայաստանի։ 

Կամ ի՞նչ իմանաս
Կարող է նաև որ մենք պարզապես 
Ողջունենք իրար
Դու որպես հասուն,կենսուրախ օրիորդ
Իսկ ես սիրատենչ ու խենթ պատանի։ 
Ու զսպվածությամբ իրար մենք վանենք
Տենչանքն ինչքան էլ սրտից դուրս թափի
Ու անցյալը մեր,թանկ հուշերը մեր 
Սոված գայլի պես ներսից հոշոտի։ 

Մենք կհանդիպենք,թե դար էլ անցնի
Ու գուցե մեզնից չզգա դա ոչ ոք,
Եվ ո՞վ կլինի մեզնից շահածը,
Խորհե՞լ ես արդյոք

հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий