суббота, 26 октября 2013 г.

«Ո՞վ է մարդը…»


․․․եվ ո՞վ է մարդը՝
Ա՛յդ հողածինն ու
Աստվածավախը,
Քծնողն ու քոծը,
Գողն ու աբեղան,
Ծույլն ու անգործը,
Նոքարն ու աղան։
Ո՞վ է այդ մարդը՝
Որ տիրավարի
Նստո՛ւմ է սեղան,
Բայց դեռ չի՛ բռնել
Մանգաղ ու եղան։
Կամ կողանց ձեռքն է
Դողալով մեկնում,
Նա', ով գործից է
իսպառ ծերացել,
Եվ ո՞վ է մարդը,
Ում սրտին հազար
Վիշտ է ծանրացել,
Հազար դար հետո
Չի՛ սպիացել։
Եվ ո՞վ է մարդը՝
Լուսավորողն ու
Լույսը մարողը,
Սգավորը այդ,
Ու խենթ պարողը։
Մարդածինը ու
Մարդ սպանողը։
-
Եվ ո՞վ է մարդը՝
Այդ կոչման համար
Ամաչեմ գոցե

Комментариев нет:

Отправить комментарий