Արդեն անցավ մոտ մեկ ամիս,երկու ամիս,
Կանցնի օրեր սիրտ մաշեցնող,կանցնի տարի,
Տե՛ս աշխարհն է խելակորույս կարծես լալիս,
Իմ թա՛նկ եղբար,մի հրաշքով ինձ մոտ արի։
Ողջ աշխարհն է գլխի վրա տես շուռ եկել,
Եվ բոլորը անզոր ու զուր ձա՛յն են տալիս,
Ա՜խ կարոտից ո՞նց եմ ուզում ես քեզ գրկել,
Ո՞նց է սիրտս մանչուկի պես ներսից լալիս։
Լույս ցերեկը գիշերվա պես սև է աչքիս,
Եվ գիշերն էլ սևից էլ մոգ գույն է առնում,
Բայց և ինչա՜ն կեղծ ժպիտ էլ դաջե՛մ դեմքիս,
Միևնույնն է, վիշտը սրտիս չի հեռանում։
հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий