пятница, 25 октября 2013 г.

« Անկեղծությունդ… »

Միայն մի՛ բան է
Պակասում հիմա քո բառերի մեջ՝
Անկեղծությո՜ւնը
Ու ճնշում օդը պակասն այդ բառի։

Միայն մի՛ բան է,
Որ զուր խախտում է անդորրն այս անվերջ,
Լացելուդ քո ծույլ 
Ունակությո՜ւնը․․․
Քո անբնական ջանքերը խենթի ու խելագարի։

Միայն մի՛ բան է,
Որ քո մեջ անզուսպ սաստում է սուտը,
Մեր լուռ հայացքի 
Անխոսությո՜ւնը
Որ մինչև ավարտ էլ չի դադարի։

Միայն մի՛ բան է դարձնում ստերջ,
Իմ այսքան բեղուն
Երջանկությո՜ւնը
հոգուդ անցումը,բարուց նենգ չարի։

Եվ այսքանից է,
Որ միշտ ծնվում է մեր սիրո հանդեպ՝
Անլրջությո՜ւնը
Եվ վեճերն այնքան առանց պատճառի

Եվ ես պարզապես անգիր եմ արել,
Մեզ այնքա՜ն ծանոթ
Երկխոսությո՜ւնը
Ու խոսքեըը քո՝
Նման կրկնվող բաժակաճառի։

Եվ այսքանն ահա միայն մի բանից՝
Քո ինքնության մեջ չձևավորված
Անկեղծությունի՜ց

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий