суббота, 26 октября 2013 г.

« Մի չնչին խնդրանք » (նվիրված է…)


Սիրտն իմ հիվանդ է,
Բախտի սուր ցավից տենդում է էլի,
Քարաժայռերի անել խորքերում՝
Ամուր կապկպված առնոտ մարմնիս մեջ։
Հիվանդ է սիրտն իմ,
Եվ դժգոհում եմ իմ բախտից էլի,
Իմ անզոր ու նուրբ շուրթերից մանկան
Կյա՜նք եմ աղորսում,
Միայն ու միայն ապրելու համար։
Չնչին մի պատրանք կյանքի կոչելու,
Ինձանից ծնած այն քնքուշ մանկան,
Քաղցրանուշ ձայնը լսելու համար
Կյա՜նք եմ աղերսում,
Գժվա՜ծ,խելագա՜ր,
Անավարտ,կիսատ իմ բյուր գործերիս,
Իմ դեռ չծնված մանչուկիս համար։
Սե՜ր եմ աղերսում,
Որ սիրեմ հավե՜րժ,անմա՜հ,անսպա՜ռ,
Բոլորի'ն,Նրա'նց,
Լինի թե ծանոթ,թե նենգ թշնամի,
Սիրել եմ ուզում,որ բոցավառեմ
հուրը իմ մարող,իմ հիվանդ սրտի։

հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий