вторник, 7 октября 2014 г.

Դեռ կհանդիպի քո աղջնակին իմ որդի՜ն, որդի՜ն...

Դեռ կհանդիպի քո աղջնակին
                 Իմ որդի՜ն, որդի՜ն...
Նույն հրով կայրի նրա «անտեղյակ» աչքերը վառման,
Եվ նույն թախծալի սիրո արբանքով կպատռի հոգին,
Բայց արդեն գոռոզ մի ի՞նչ-որ դեմքով
Ու ո՛չ ինձ նման.

Դեռ կհանդիպի քո աղջնակին
                 Իմ որդի՜ն, որդի՜ն...
Ինչպես ակամա տարիներ առաջ մենք իրար գտանք ,
Եվ գուցե սիրո անավարտ մի գիրք կբանան կրկին,
Կամ կբոցկլտա նրանց սրտերում գորով ու խայտանք:

Բայց արի անսանք ու տեսնենք ինչպե՞ս բախտը կդողա,
Թե՛ մեր վաղամեռ որբ սիրո վրա, թե՛ վաղ գալիքի,
Գուցե աշխարհում՝ քո՛ օջախի մեջ կծնվի տղա,
Եվ չի հիանա բարևից անգամ ի՛մ աղջնակի...

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий