Վարքագծերից ես ամենից շատ,
համբերությունն եմ հաճախ նախընտրում,
Ինչպես որ մարդուց ճերմակ մազերը,
Երբ որ կտրելիս ցավ չի պատճառում,
Սակայն ցավից է լուռ սպիտակում…
Եվ քիթն եմ սիրում,
Որ երբ ուզում ես
Դու դիմացինիդ գաղտնի աչքով տաս,
Քիթն է որ միայն խոտան է կանգնում,
Որ կողինը քո դա չնկատի։
Բայց քթից էլ շատ շուրթերն եմ սիրում,
Որ նուրբ ժպիտով ցավ է թաքցնում,
Ողբ է թաքցնում,ու կարոտ անհուն։
Սիրում եմ նաև ես պարանոցը,
Որ իր վրա է պահում ամբողջը։
Սակայն ատում են ես մարդու լեզուն,
Երբ մտքից առաջ է գցում իր խոսքը,
Ատում եմ լեզուն,երբ բարբառում է,
Ողջ բամբասանքի այդ բառահոսքը։
Լեզվից առավել աչքերն եմ ատում,
Որ մինչ բամբասանք,
Հետաքրքրությամբ ու ագահաբար
Տեսնում են ողջը․
Որ բամբասանքի տեղ,
Իր բիբերի մեջ այն չի բանտարկում։
Որ խեթ նայում է ուրիշ մեծ տան,
Երբ ինքն ապրում է ավեր խրճիթում,
Երբ կողակիցը կողից անպակաս,
Նա աչք է գցում ուրիշի կնկան։
…ու ես չգիտեմ,
Ատե՞մ թե՞ պաշտեմ
Ի՛նքն իրեն հետ
Անհաշտ այդ մարդուն,
Երբ որ ինքս էլ պարզապես մարդ եմ։
Հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий