Հուսալքումի այս դառը պահին,
Անմիտ են բառերը մխիթարանքի,
Որպես հավակնորդ կույր մահվան գահի,
Ապրում եմ ծանր օրերն իմ կյանքի:
Հիվանդախցում այս մեռելահոտ,
Բորոտ ենք կարծես ամենքից մերժված,
Ուր Հիպոկրատի զավակները խորթ
Դահճից էլ վատ են օ,տեր իմ Աստված:
Ինձ հետ միասին այս մահվան խցում,
Հաշմանդամներ են կամ թոքախտավոր,
Բորակի հոտն են մահվան տարածում
Քայլող դիակներն այս արատավոր:
Ու բացիլախեղդ այս օդն եմ շնչում,
Ճիրանների մեջ մահվան ահավոր,
Ով արդարություն,քեզ եմ անիծում,
Դու,որ չես ջոկում անմեղ,մեղավոր:
Կառչել եմ կյանքից մի հույսով չնչին,
Ինչպես անդունդի սահմանագծում,
Չեմ ուզում մարել օրերն իմ վերջին
Դժոխքանման գարշահոտ խցում:
Խուլ համառությամբ տոկում եմ այսպես,
Մահվան տեսիլներն ինձնից անբաժան,
Թունավոր,անսիրտ օձեր են կարծես
Բժիշկներն` իրենց կոչմանն անարժան:
Ու մաքառեցի ութ օր շարունակ,
Սիրտս սովոր է տոկալ ցավերին,
Միտքս սթափ է,դեռ կդիմանամ
Բիրտ հսկիչների նյութած դավերին:
Իմ անգին եղբայր,քույրեր,որդիներ,
Մահվան տեսիլից էլ չեմ երկնչում,
Ձեր հանդեպ տածած սերն է անսահման
Ինձ կյանքի հանդեպ հավատ ներշնչում:
Անմիտ են բառերը մխիթարանքի,
Որպես հավակնորդ կույր մահվան գահի,
Ապրում եմ ծանր օրերն իմ կյանքի:
Հիվանդախցում այս մեռելահոտ,
Բորոտ ենք կարծես ամենքից մերժված,
Ուր Հիպոկրատի զավակները խորթ
Դահճից էլ վատ են օ,տեր իմ Աստված:
Ինձ հետ միասին այս մահվան խցում,
Հաշմանդամներ են կամ թոքախտավոր,
Բորակի հոտն են մահվան տարածում
Քայլող դիակներն այս արատավոր:
Ու բացիլախեղդ այս օդն եմ շնչում,
Ճիրանների մեջ մահվան ահավոր,
Ով արդարություն,քեզ եմ անիծում,
Դու,որ չես ջոկում անմեղ,մեղավոր:
Կառչել եմ կյանքից մի հույսով չնչին,
Ինչպես անդունդի սահմանագծում,
Չեմ ուզում մարել օրերն իմ վերջին
Դժոխքանման գարշահոտ խցում:
Խուլ համառությամբ տոկում եմ այսպես,
Մահվան տեսիլներն ինձնից անբաժան,
Թունավոր,անսիրտ օձեր են կարծես
Բժիշկներն` իրենց կոչմանն անարժան:
Ու մաքառեցի ութ օր շարունակ,
Սիրտս սովոր է տոկալ ցավերին,
Միտքս սթափ է,դեռ կդիմանամ
Բիրտ հսկիչների նյութած դավերին:
Իմ անգին եղբայր,քույրեր,որդիներ,
Մահվան տեսիլից էլ չեմ երկնչում,
Ձեր հանդեպ տածած սերն է անսահման
Ինձ կյանքի հանդեպ հավատ ներշնչում:
Սլավիկ Բայրամյան (հայրս)
Комментариев нет:
Отправить комментарий