Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի մի բնակչուհի հայտնել է, որ իր արդուկի երեսին ուրվագծվել է Հիսուսի կերպարանքը: 44-ամյա կինը նկատել է պատկերն արդուկելու ընթացքում: Կաթոլիկ կինը պնդում է, որ այժմ նա համոզված է, որ «նա լսում է» եւ «ամեն ինչ լավ է լինելու»:
Կինը արդուկի նկարը տեղադրել է Facebook-ում: Ամերիկուհու
խոսքով, ընկերները վստահեցրել են իրեն, որ իրենք նույնպես
արդուկի երեսին տեսնում են Հիսուսի կերպարանքը, ինչը
հանգստացրել է կնոջը. «Ամեն ինչ կարգին է, ես խելագար չեմ»:
Ամերիկուհին ծրագրում է պահել արդուկը եւ այլեւս երբեք չօգտագործել այն:
Комментариев нет:
Отправить комментарий