Բերմուդյան եռանկյունու սարսափելի առեղծվածը ստիպում է հավատալ երկրագնդի վրա բազմաթիվ եվ բազմաբնույթ ուժերի առկայությանը :
Արդյոք առեղծվածայնության այս վարկածը իրոք հավաստի է, թե այս ամենը ունի գիտական հիմնավորումը:Այսօր Բերմուդյան եռանկյունին համարվում է աշխարհի ամենահետազոտված աշխարհագրական հատվածը,եվ գրեթե լիովին բացահայտված են նրա աշխարհագրական առանձնահատկությունները, սակայն նույնիսկ ֆանտազիայից զուրկ,ամենաիրատես մադը այս ամենում չի բացառում երեվույթի միստիկ կողմը: Բերմուդյան եռանկյունու ուսումնասիրությունների պատմությունը բավականին հարուստ է. հրատարակվել եվ բազմաթիվ անգամներ վերահրատարակվել են Բերմուդյան եռանկյունու բացահայտումների մասին պատմող գրքեր, հադվածներ, նկարահանվել են ֆիլմեր:
Բերմուդյան եռանկյունու կազմի մեջ են մտնում Բերմուդյան կղզիները,Պուերտո Րիկոյի եվ Ֆլորիդայի արեվմտյան մասը: Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է, իրականում աշխարհագրական այդ տարածքը բնավ էլ եռանկյունաձեվ չէ: Որոշ դիտարկումների համաձայն նրա տարածքի մեջ ներառվում են նաեվ Կարիբյան ծովի, մեքսիկական ծոցի եվ Ատլանտիկ
օվկիանոսի արեվելյան մասը` մինջեվ Ազովի կղզիներ: Բերմուդյան եռանկյունու առեղծվածը կայանում է նրա ջրային եվ օդային մակերեվույթի առանձնահատկություններ մեջ: Համապատասխան բազմաթիվ հետազոտությունների շատ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Բերմուդյան եռանկյունու ջրային աշխարհագրությունը երբևէ հետազոտված ամենադժվարին, ամենավտանգավոր եվ յուրօրինակն է: Ջրի հատակում առկա են միքանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք, աբիսալ հարթություններ,խորը ջրանցքներ, թեք եվ միջին հարթություններ: Ատլանտյան օվկիանոսի այս տարածքը համարվում է ամենախորը եվ ամենավտանգավորը.ջրի հատակին առկա են նաեվ հոսող նստվածքային գոտիներ,որոնք տեղ տեղ հասնում եմ մինջեվ 2 կմ.Ջրի ջերմաստիճանը Բերմուդյան եռանկյունու տրոպիկական մասում տատանվում է 22-35 աստիճան. Սակայն Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հիմնական հանգույցը կայանում է Գոլֆսթրիմի ջրային հոսանքները եվ ջրային ցերկուլյացիաները: Նման ցերկուլյացին շարժ առկա է նաեվ մտնոլորտային հատվածում: Հաստատված է, որ այստեղ 5-6 օրը մեկ փոթորիկներ են տեղի ունենում, քանի որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է տրոպիկական ցլիկլոնների ազդեցության տակ: Այս հատվածում հաճախակի են նաեվ հզոր եվ կործանարար, զիգզագային ընթացք ունեցող տորնադոները:
ԱՆՀԵՏԱՑՈՒՆԵՐԸ
Ատլանտյան օվկիանոսում մի տարածք է, որտեղ իբր թե անհետանում են նավերն ու օդանավերը, կամ նրանց անձնակազմերը։ Այս հետաքրքրություն ներկայացնող խորագրով հաղորդումը «Ֆրանկֆուրտեր ցայտունգը» զետեղել է 1978 թվականի հոկտեմբերի 18-ին։ Պանամայի դրոշը կրող «Սիլվա Լ.Օսա» նավը առեղծվածորեն անհետեցել է այսպես կոչված Բերմուդյան եռանկյունում: Ենթադրում են,որ նավն անձնակազմի 37 անդամների հետ ջրասույզ է եղել: Համաձայան ամերիկյան առափնյա պահակության տվյալների այդ 180 մետր երկարությամբ և 15000 տոննա ջրատարողությամբ բեռնատար նավի կործանման շրջանում հայտանբերվել են նավթի բիծ, պրկարար նավակի բեկորներ և այրված փրկարար օղակ:Առափնյա պահակությունը հաստատել է, որ փրկարար նավակը և մնացած առարկաները պատկանել են Սիլիվիա Լ Օսային: Նավը բեռնավորված էր երկաթահանքով և պետք է Ֆիլադելֆիա հասներ հաջորդ ուրբաթ օրը:
«Բելլաի» անհետացումը
«Բելլա» Նավը անհետացել է 1854թ-ին, այն ուղեվորվում էր Հյուսիսային Ամերիկաից , բայց այդպես էլ չհասավ իր նշանակետին: Բերմուդյան եռանկյունու շրջակայքում նավը անհետանում է եվ այլեվս ոչ ոք նրա մասին տեղեկություն չի ստանում
«Ռոզալիի» անհետացումը
«Ռոզալի» ֆրանսիական նավը 1840թ. օգոստոսին դուրս էր եկել Բագամի կղզուց, եվ Բերմուդյան եռանկյունու տարածքում շուտով անհետացել է:Երկարաժամկետ բացակայությունից հետո նավը հայտնաբերվել է առանց ղեկավարող անձնակազմի եվ ուղեվորների բաց ծովում՝ բացարձակապես անվնաս վիճակում:
«Մերի Սելեստի» անհետացումը
Այս պատմությունը, թերեվս, ամենաառեղծվածայինն է: Նավը «Դեի Գրանտա » նավի կողմից հայտնաբերվել է 1872թ.-ի դեկտեմբերի 4-ին Ջիբլարթարից 800 կմ արեվմուտք ենկած տարածքում:«Մերի Սելեստը» դուրս էր եկել նավարկության Նյու-Յորքից 1872թ.-ի նոյեմբերի 7-ին եվ ուղեվորվում էր դեպի Ջիբլարթար «Դիե Գրանդա» նավի նավապետը հավաստիացնում էր, որ նա տեսել է «Մերի Սելեստը» զիգզագաձեվ ընթացքի մեջ, առանց նավատերմի ու ուղեվորների, բաց առագաստներով: Այնպիսի տպավորություն է եղել, որ նավի անձնակազմը լքել է նավը, քանի որ, այն բացարձակ անվնաս վիճակում եղել :
«Ատլանտաի» անհետացումը
1880թ-ի հունվարի 31-ին Բերմուդյան եռանկյունու հատվածում անհետացել էր «Ատլանտիդա» հետախոզական նավը 290 սպաներով եվ կուրսանտներով: Սա եվս մեկ անբացատրելի ու առեղծվածային դեպք է, որը այդպես էլ մնաց անբացահայտ:Նման դեպքերի թիվը հասնում է տասնյակների, առաջարկում եմ ծանոթանալ նրանց հետ ըստ հետեվյալ հղման...
Комментариев нет:
Отправить комментарий