Հանդիպում են երկու ընկեր: Առաջինը.
-Էն ո՞ւմ ախպերն աաաաաաաաաաաաա(չըլըըփ ու…համբույր):
Եթե պատահական անցորդը հպանցիկ նայի նրանց, ապա կմտածի, որ նրանք անբաժան ընկերուհիներ են:
Համաձայնեք` նման երևույթներ հաճախ ենք նկատում,բայց այն վերագրում ենք ընդունված սովորության և անցնում առաջ:
Այժմ, անկախ տարիքից և սեռից,բոլորը համբուրում են միմյանց կամ, ավելի ճիշտ` «պաչում» են: Աղջիկները դեռ ոչինչ, դա կարելի է համարել միմյանց նկատմամբ ջերմության դրսևորում: Բայց երբ տղաներն են սկսում «պաչպչել» իրենց «բռատներին», ապա դա ոչ միայն տհաճ է(մեղմ ասած) կողքից նայող մարդկանց համար, այլև` հակահիգենիկ:
Այսպես նայում ես ու մտածում,որ երևի,մեր քաղաքում սերը շատացել է:Բոլորը ցանկանում են իրենց նվիրվածությունն ավելի բուռն արտահայտել հարևանների, ազգականների կամ ընկերների նկատմամբ: Այդ պատճառով էլ օրը 20 անգամ համբուրում են իրար ու էլի չեն հագենում:Բայց չէ՞ որ այդ զգացմունքները կարող են արտահայտել այլ կերպ` խոսքով, վերաբերմունքով և, ի վերջո, հարգանքով:Նաև կարելի է բավարարվել այտերի փոքրիկ հպումով միայն: Սակայն ընկերական շրջանում ընդունված է չմփացնելով համբուրելը, որից հետո մի ամբողջ օր է պետք այտերն օճառով մաքրելու համար:
Իհարկե, պետք չէ աղջիկներին խրախուսել նման վարքագիծ դրսևորելու համար. կան ընկերուհիներ,ովքեր եթե օրը չորս անգամ էլ միմյանց հրաժեշտ տան և կրկին հանդիպեն, ոչ մի անգամ չեն զլանա նորից ու նորից համբուրել իրար:
Այս ամենից հետո չես կարողանում ճշգրիտ ասել,թե տվյալ երևույթը ձևական ու շինծու մի սովորո՞ւյթ է,թե՞ զգացմունքների բուռն դրսևորում:
Այս հատկություններն ու վատ հակումները դժվար կլինեն արմատախիլ անել հանրության միջից:Ասում եմ` հանրության, որովհետև անգամ պաշտոնյա մարդիկ են այդպես վարվում:
Բայց կա մի «առավելություն». եթե հայտարարվի համբուրելու մրցույթ, ապա, հայերը, անկասկած, հաղթանակի դափնիները չեն զիջի որևէ մեկին:
Ա՛հա թե որն է գեղեցիկ,անմնացորդ,հիշարժան համբույրը՝ աղջիկ+տղա
Комментариев нет:
Отправить комментарий