Համբույրը կարող է բազմաթիվ հիվանդություններ կանխել։
Դա ունի գիտական իր բացատրությունը։ Տեւական համբույրը կանոնավորում է բերանի խոռոչի թթվայնությունը։ Ուտելուց հետո ամեն անգամ համբուրվելը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Կրքոտ համբույրների սիրահարներն զգալիորեն ավելի հազվադեպ են հիվանդանում լնդախտով, քանի որ այդ հիվանդության լավագույն բուժումը մերսումն է։
Դա ունի գիտական իր բացատրությունը։ Տեւական համբույրը կանոնավորում է բերանի խոռոչի թթվայնությունը։ Ուտելուց հետո ամեն անգամ համբուրվելը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը։ Կրքոտ համբույրների սիրահարներն զգալիորեն ավելի հազվադեպ են հիվանդանում լնդախտով, քանի որ այդ հիվանդության լավագույն բուժումը մերսումն է։
20—ական վայրկյան տեւողությամբ հագեցած երեք համբույրն ընդունակ է երկար ժամանակով բարձրացնել տրամադրությունը եւ օրգանիզմում նվազեցնել հիպերտոնիա եւ անքնություն առաջացնող սթրեսի հորմոնների քանակությունը։
Կանադացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն համբուրվող մարդիկ ավելի երկար են ապրում։
Կրքոտ համբույրին մասնակցում են դիմային ավելի քան 30 մկաններ, որի շնորհիվ մաշկը հարթվում է, դառնում ավելի առաձգական, բարելավվում է դեմքի գույնը։
Մեկ համբույրի ժամանակ ծախսվում է մոտ 12 կկալ։ Միաժամանակ ակտիվանում են գլխուղեղի արյան շրջանառությունն ու էնդոկրին գեղձի աշխատանքը։
Համբուրվելու ընթացքում մենք միմյանց ենք փոխանցում մոտ 7 մգ ճարպեր, 0,7 մգ սպիտակուցներ, 0,45 մգ տարբեր աղեր, մի քիչ վոլֆրամ եւ ոսկի։
Համբուրվելիս մեկ րոպեում սովորական 20 ներշնչման փոխարեն մարդը 60 ներշնչում է կատարում։ Սրտի զարկերն ավելանում են մինչեւ 100–150 հարված մեկ րոպեում, իսկ դա բարելավում է արյան շրջանառությունը։ Բացի այդ, հաճախակի համբուրվելը կանոնավորում է սիրտ–անոթային գործունեությունը, իջեցնում արյան բարձր ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի պարունակությունը։ Ընդ որում, օգտակար է միայն շուրթերով համբուրվելը. այտին չպպացնելը բուժական ոչ մի ազդեցություն չի գործում։
Բժիշկների տեսանկյունից իդեալական համույրը պետք է տեւի մոտ երեք րոպե, բայց ամեն դեպքում՝ մեկ րոպեից ոչ պակաս։
Որպես հետաքրքրաշարժ փաստ, նշենք, որ ԱՄՆ–ի Մինեսոտա նահանգի բնակիչ Ա. Վոլֆրամը 1990թ. սեպտեմբերի 15—ին ութ ժամվա ընթացքում համբուրել է 8001 մարդու (յուրաքանչյուր 3–6 վրկ–ում նոր մարդու)։
Այս ամենին հակառակ Աֆրիկայի որոշ ժողովուրդների մոտ, կրոնական դրդապատճառներով, համբույրն արգելված է։ Համարվում է, որ համբույրի օգնությամբ կարելի է ներքաշել ուրիշ մարդու ոգին։
Комментариев нет:
Отправить комментарий