суббота, 6 июня 2015 г.

«Ե՞ս թե դու…»


Դու գինովցա՞ծ ես, սիրելի՜ս, ասա՛,
Ի՞նչ է կատարվում իմ հայացքի դեմ,
Հազիվ ճոճվելով ես քեզ մոտ հասա,
Որ գուցե ես քեզ ընկնելո՜ւց փրկեմ։

Հարբա՞ծ ես սեր իմ, միայն թե անկեղծ,
Վա՜յ, հազա՜ր ամոթ, ի՛մ անուղղելի,
Հարբել ես ինչպես անտեր բանաստեղծ,
Դարձել ես աչքիս չորսից ավելի…
                                                                                                                          Սևակ Բերդ

пятница, 5 июня 2015 г.

Իմ և քո նմանությունը

Ինչպես որ ես եմ ճանաչել,
Եվ վայելել գեթ մի կնոջ,
Այդպես էլ դու՝
Մեկ և միակ տղամարդու…

Հավատացի՞ր իմ սիրելի,
(ծիծաղում եմ…)
Սակայն ինքս պատասխանեմ
Իմ իսկ հարցին.
-  Չես հավատա դու միմիայն ի՛մ վարկածին,
Այ քո՛ մասին՝ օ՜, ո՛չ երբեք,
Դու հրա՜շք ես…

Թե իսկապես չեմ հասկանում,
Ասա՛ խնդրեմ,
Թե այդ ինչպե՞ս է պատահում,
Որ տարիներ և դեռ մանկուց
Քեզ հետ ապրած քո սիրածին
Վա՜տ ես դատում,
Իսկ մեկօրյա քեզ հետ արդեն պսակվածին
Հանգիստ կանչում ես «ամուսին» ու միակը…

Համաձայնի՜ր դավաճանած,
Եվ ուրիշից դավաճանված իմ թանկություն,
Որ մենք թեև մեկ մորից չենք,
Բայց կա մեր մեջ անհամեմա՜տ նմանություն…

Սևակ Բերդ

Ասում են թե՝

Ասում են թե՝
Ձմռանը տա՜ք է սիրելիս։
Պինգվիններն էլ
Միշտ չվում են դեպի հարավ…

Հավատացի՞ր․
Չէ՜, հավատա՜,
Որովհետև այսպես էլ ես
Մեր անցյալում,
Հի՜ն անցյալում
Քո հեքիաթի՜ն հավատացի,
Իբր արդեն մենք երկուսս
Պետք է հիմա լինեինք հղի.
Դու՝ քնքշանքից և մեր սիրուց դեռ պատանի,
Իսկ ես՝ կյանքո՜վ մեր ընտանի…

Սևակ Բերդ