вторник, 9 июля 2013 г.

ԳՈՎՔՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ...

Դու դեռ կերգես խինդ ու ծափով իմ ժողովորդ,
Դեռ կգոռաս հաղթանակի վեհ ցնծությամբ,
Մեզ հոշոտած բյուր ոսոխին նենգ ու անգութ,
Կտապալես քո դարավոր իմաստնությամբ։

Իմ տառապած, իմ տրտմաշուք հզոր երկիր,
Որ հազար վերք ու հազար խոց սրտիդ ունես,
Էլ ավելի քաղցրաբարբառ հիմնդ երգիր,
Որ հեռավոր օտարական քո բյուր որդոց տուն ընդունես։

Քո փրկության,ազատության,խոսքիդ համար,
Քո կրոնիդ,եկեղեցուդ,կամ հաղթական գովասանքի,
Առյուծ տղերքն են զոհ դարձել հանուն Աստծո ու հավատքի,
Մեր ապագա կյանքով լեցուն մանկանց համար։

Իմ ողբ տեսած,իմ սուգ տեսած կանգուն երկիր,
Որ եղեռնի կարմիր գետն էլ քեզ չջնջեց,
Քո հաղթական ու զիլ ձայնող հիմնդ երգիր
Որը բազում մեռնող հայի շուրթին ննջեց
օրորոցյան երգի նման…

…ու դեռ կերգես խինդ ու ծափով իմ ժողովորդ,
Դեռ կգոռաս հաղթանակի վեհ ցնծությամբ,
Մեզ հոշոտած բյուր ոսոխին նենգ ու անգութ,
Կտապալես քո դարավոր իմաստնությամբ։

հեղինակ՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий